Կարծիք

27.06.2016 17:01


Սերժ Սարգսյանը պարզապես ժամանակ է ձգում...

Սերժ Սարգսյանը պարզապես ժամանակ է ձգում...

Պետք չէ նստել ու սպասել, թե պաշտոնական Երևանը Ղարաբաղի հարցով Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած բանակցություններից հետո ինչ պետք է հայտարարի. ամեն ինչ պարզից էլ պարզ է: Սերժ Սարգսյանը պարզապես ժամանակ է ձգում, որպեսզի կարողանա իր համար մաքսիմալ անվնաս կերպով գնա զիջումների Ղարաբաղի հարցում: Որպեսզի իր ծրագրերի համար ևս մի 20-30 տարի մնա երկրի դե ֆակտո ղեկավարի պաշտոնում, զիջումների գնալը ճակատագրական կլինի: Նա լավ չի սերտել պատմության դասերը և, հավանաբար, մոռացել է իր նախնիներից մեկի ճակատագիրը, ով նույնպես ուզում էր սեփական պաշտոնի համար զոհաբերել Ղարաբաղը:

Տեսեք, Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԼՂՀ բանակցություններից հետո Սերժ Սարգսյանն արդեն մի քանի օր է՝ ոչինչ չի ասում, մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն մի քանի անգամ պահը բաց չի թողել և շատ վստահ հայտարարում է, որ Ղարաբաղն ամբողջությամբ պետք է մտնի Ադրբեջանի կազմ, և կարող է ինքնավարության որոշակի կարգավիճակ ստանալ, ինչի շուրջ էլ բանակցությունն ընթացել է:

Բաղրամյան 26-ն այս հայտարարություններին չի հակադարձում՝ հիմք ընդունելով միայն Մարիա Զախարովի ասածը, թե կա պաշտոնական հայտարարություն, և այդ երկուտողանոց հայտարարությամբ պետք է սահմանափակվել, իսկ Ալիևի ասածներին լուրջ պետք չէ վերաբերել. նա իր ներքին լսարանի համար է նման հայտարարություններ անում: Դե, եթե Ադրբեջանի նախագահը կարող է իր ներքին լսարանի համար անհեթեթություն դուրս տալ, թող մեր երկրի նախագահն էլ իր երկրի ներքին լսարանի մոտ հակադարձի վերջինիս բարբաջանքներին, այդպիսով գոնե մեզ մոտ չի ձևավորվի «եթե լռում ես, ապա համաձայն ես» կարծիքը:
Բաղրամյան 26-ը, ցավոք, դա չի կարող ասել, ասելիք չունի. նա այս պահին միայն ժամանակ է ձգում: Մենք լավ էլ տեսնում ու հասկանում են, որ Սերժ Սարգսյանը պատերազմի չի պատրաստվում, ուրեմն Ալիևի ասածներն այնքան էլ իրականությունից հեռու չեն...

Ասել եմ և էլի կկրկնեմ՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում (և ոչ միայն ԼՂՀ հարցում) իշխանափոխություն է անհրաժեշտ: Պետք է սառեցնել ԼՂՀ հակամարտության հետ կապված, Սերժ Սարգսյանի ձեռմամբ ստորագրված ցանկացած փաստաթուղթ՝ վեադարձնելով ԼՂՀ ստատուս–քվոն:

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը