Քաղաքական

27.06.2016 15:05


««Համախմբումում» վեհ, չպախարակված, գրագետ մարդիկ են»

««Համախմբումում» վեհ, չպախարակված, գրագետ մարդիկ են»

Կառավարող էլիտան ամեն օր քեֆերի մեջ է, Հռոմի պապի այցի ժամանակ էլ Գյումրիում այնպիսի մեծ ծախսեր են կատարվել, որոնց գումարներով շարքային մարդկանց խնդիրները երկու տարի հնարավոր կլիներ հոգալ: Լրագրողների հետ զրույցում նման միտք է հայտնել տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Հարցին՝ ինչպես է բանախոսը վերաբերվում Վարդան Օսկանյանի՝ նոր կուսակցություն հիմնելու հանգամանքին, Բոստանջյանը պատասխանել է.

–Ողջունում եմ նրա՝ քաղաքականություն մուտք գործելու հայտը: Այնտեղ վեհ, չպախարակված և գրագետ մարդիկ են, ովքեր մեկ նպատակ ունեն՝ երկիրը դնել նոր, բարձր մակարդակի վրա: Այնպես որ, քաղաքական այս նոր ուժին պետք է ողջունեն բոլորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը