Այսօր՝ հունիսի 27-ին, մեկնարկեց «Կովկասյան տարածաշրջան. պատմություն, քաղքականություն և մշակույթ» միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են ներկայացուցիչներ Իրանից և Վրաստանից:
-Գիտաժողովի նպատակն է նոր մոտեցումների արդյունքում ներկայացնել պատմության զարգացման հեռանկարները՝ հնարավորինս անխոցելի դարձնելով մեր պետության զարգացման անվտանգությունը,-«Vesti.am»-ի հետ զրույցում ասել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի դոցենտ էդուարդ Զոհրաբյանը:
Դոցենտը կարևորել է իրենց ամբիոնի կողմից «Երիտասարդ կովկասագետների ասոցիացիայի» ստեղծումը և ընդգծել, որ իրենց խնդիրներից մեկն է Կովկասի արդի խնդիրների վերհանումը, դրանց վերլուծությունը և Հայաստանի Հանրապետության հարևան երկրների հետ փոխհարաբերություններ կառուցելու տեսանկյունից կոնկրետ քայլեր մշակելը:
–Ապրիլյան դեպքերը ջրբաժան հանդիսացան, և շատ բան փոխվեց մեր հասարակության տրամադրության և բարոյահոգեբանական մթնոլորտում: Խելացի է այն ժողովուրդը, ով ուրիշների սխալների վրա է սովորում,- եզրափակել էդուարդ Զոհրաբյանը:
Ապրիլյան դեպքերը ջրբաժան դարձան (տեսանյութ)

Աղբյուրը՝ «Vesti.am»