Վացկե. «Մխիթարյանի հարցով որոշումը կկայացվի մինչև հուլիսի 4-ը»
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն ասել է, որ դեռ վերջնական որոշում չեն կայացրել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարցով:
«Հարցը կքննարկենք այս շաբաթ, և ցանկալի է, որ Մխիթարյանի տրանսֆերի հարցը շուտ լուծվի՝ մինչև հուլիսի 4-ը, երբ թիմը սկսելու է նախամրցաշրջանային հավաքը: Դա շատ բարդ որոշում է»,- Վացկեի խոսքերն է փոխանցում «sport.de»-ն։
«Բորուսիայի» հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017թ. ամռանը։

7or.am