Քաղաքական

27.06.2016 13:05


Դ. Հարությունյան. «Անհրաժեշտ է 17 միլիոն եվրո»

Դ. Հարությունյան. «Անհրաժեշտ է 17 միլիոն եվրո»

Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներն ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ շարունակվել են տարբեր ֆորմատներով, և այդ հանդիպումների ժամանակ հաջողվել է որոշակի փոխհամաձայնության գալ։ Այս մասին Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրը շարունակում է մնալ ֆինանսավորումը.

–Անհրաժեշտ է 17 միլիոն եվրո, որից երեքը Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել տրամադրել, սակայն մնացածի վերաբերյալ դժվար է ասել` կհաջողվի՞ ժամանակին ապահովել այդ ֆինանսավորումը: Վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է. եթե մինչ այդ չապահովվի ֆինանսավորումը, ապա օրենքը կհամարվի չեղյալ։

Հարությունյանը հավելել է, որ եթե մինչև սեպտեմբերի 1-ը ֆինանսավորումը չապահովվի, և անհրաժեշտ սարքերը չգնվեն, ապա գործընթացը կձախողվի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը