Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե Սերժ Սարգսյանը միտումնավոր է կործանում Հայաստանի տնտեսությունը, թուլացնում Հայաստանի Հանրապետության քաղաքական կշիռը միջազգային ասպարեզում՝ վերածելով Հայաստանը միջազգային քաղաքականության սուբյեկտի, և, ի վերջո, ջանք ու եռանդ չի խնայում՝ թուլացնելու հայկական կողմի դիրքերը ղարաբաղյան հակամարտության շրջանակներում։ Սակայն դա պարզունակ մոտեցում է։ Իհարկե, Սերժ Սարգսյանի ագահության մասին լեգենդներ են պտտվում, սակայն դա մի փոքր այլ կերպ է արտահայտվում և այլ ճանապարհով իր բացասական ազդեցությունն ունենում Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերի վրա։
Բանն այն է, որ այս մարդը քաղաքականության մեջ առաջնորդվում է բացառապես իր սեփական շահով։ Իսկ նրա միակ շահը փողն է, ցանկալի է՝ կանխիկ։ Իշխանությունն էլ նրա համար շատ փող ունենալու միակ հասանելի ռեսուրսն է (Սերժ Սարգսյանի մասին շատ բաներ են խոսում, բայց ոչ երբեք՝ թե նա որևէ բիզնես ունի։ Նրա միակ բիզնեսն իշխանությունն է)։ Եվ քանի որ դա այդպես է, իր իշխանությունն էլ լեգիտիմության խնդիր ունի, նա ընտրել է իշխանության միջոցով հարստանալու ամենապարզունակ ձևը՝ հարկաբյուջետային կոշտ քաղաքականության միջոցով հավաքագրել հնարավորինս մեծ բյուջե և «վերաբաշխել» այդ գումարները։
Արդյունքում՝ մենք ունենք 50 տոկոս աղքատություն, 5 մլրդ դոլար արտաքին պարտք, 400 հազար արտագաղթած քաղաքացի, լկտիացած թշնամի, կորցրած տարածքներ և կանգնած ենք Ղարաբաղը կորցնելու վտանգի առաջ։ Անշուշտ, Սերժ Սարգսյանն այս ամենը չէր ուզում։ Համոզված եմ, որ այլ պայմաններում նա կուզենար, որ բոլոր հայերն էլ հարուստ լինեին, Հայաստանն էլ՝ «ծովից ծով»․․․սակայն՝ ոչ «իր գրպանի» հաշվին, որն իրականում մեր գրպանն է։
Վերջերս էլ ի հայտ եկան Ադրբեջանի հետ բանակցությունների մանրամասները, տխրահռչակ կազանյան փաստաթղթի տեքստը։ Դա խոսակցությունների առիթ դարձավ, թե Սերժ Սարգսյանը «ծախում է Ղարաբաղը»։ Ո՛չ, նա չի ծախում Ղարաբաղը, նա զոհաբերում է Ղարաբաղը, Հայաստանը, Հայաստանի բնակչությանը՝ հանուն սեփական շահերի, հանուն իշխանության, որը նրան թույլ է տալիս հարստանալ։ Եվ քանի ֆիզիկապես գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը, նա կանգ չի առնի։
Ղարաբաղը «ծախելու» մասին...

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից