«Brexit-ից հետո մեր մանևրի դաշտը մեծանում է». Լևոն Շիրինյան (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալը անգլիական հրաշալի մեկուսացման քաղաքական ավանդույթի վերականգնումն է: Այդ մասին այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
-Պատմության ընթացքում Անգլիան միշտ հեռու է կանգնել Եվրոպայից: Եվրոպայում բախվել են տարբեր ուժեր, իսկ նա սպասել է, վերջին պահին հասել, օգնել թույլին, և ինքը համաշխարհային քաղաքական բեմահարթակում իր գործն արել է,- նշել է Լ. Շիրինյանը:
Նրա խոսքով՝ Անգլիայի նման քաղաքականությունից անմասն չի մնացել նաև Հայաստանը, այն մեզ վրա, ժամանակ առ ժամանակ, ազդել է թե՛ բացասական, թե՛ դրական առումներով:
-Մեր մանևրի դաշտը մեծանում է: Ինչքան միասին են լինում՝ տեսակետը նույնն է լինում, կամ այդ տեսակետը թաքցվում է: Կարծում եմ, որ դրական ֆոնը մեզ համար առկա է,- եզրափակել է Լևոն Շիրինյանը:

Մանրամասները Vesti.am-ի տեսանյութում։