Աշխարհ

27.06.2016 12:25


Վրաստանում պարտադիր զինակոչը հետաձգելու մասին հրամանագիր է ստորագրվել

Վրաստանում պարտադիր զինակոչը հետաձգելու մասին հրամանագիր է ստորագրվել

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին իր ամենամյա զեկույցի ժամանակ պարտադիր զինակոչը հետաձգելու մասին հրամանագիր է ստորագրել։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։

Պաշտպանության նախարարը նշել է, որ երկրի օրենսդիր մարմինը չի կարողացել համապատասխան օրենքն ընդունել, սակայն ինքը գտել է ինքնուրույն որոշելու և սեփական հրամանագիրը հրապարակելու ճանապարհը։

«Ես հենց հիմա ձեր առջև ստորագրում եմ պարտադիր զինակոչը վերացնելու մասին հրամանագիրը, որից հետևում է, որ որոշումը մտել է ուժի մեջ»,- հայտարարել է Խիդաշելին:

Նշենք, որ ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հաղորդում էին, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնելու 2017թ–ից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը