Հարցազրույց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ
-Ինչպե՞ս ես գնահատում 2009թ. կառավարության տնտեսական քաղաքականությունը։
-2009թ. ֆինանսատնտեսական ճգնաժամը թևակոխեց նոր փուլ, ամբողջ աշխարհն իր վրա զգաց տնտեսական խորը ճգնաժամի հետևանքները։ Հայաստանը, որը չի կարող որևէ մեկի նկարագրմամբ անմասն լինել այդ ցնցումներից, կրեց այդ ճգնաժամի իրական հետևանքները։ 18-18,5 % տնտեսական անկում արձանագրվեց։ Եթե կառուցվածքային առումով վերցնենք, ապա էապես տուժեցին համակարգաստեղծ ոլորտները (մասնավորապես շինարարության, ծառայությունների մատուցման, արտադրական), որտեղ անկումները գրանցվեցին 46, ոմանց մոտ՝ 13,3, 17, 20 տոկոսների շրջանակներում։ Ուստի ռեալ եկամուտների առումով դա ունեցել է իր բացասական հետևանքը։ Բնականաբար, այդտեղից էլ պետք է հետևեին Ազգային ժողով-Կառավարություն տնտեսական ակտիվ քաղաքականության, մասնավորապես ֆինանսական հոսքերի կառավարման մեխանիզմների նոր մոդելների ընտրման ճանապարհով օրենսդրական այդ խնդիրների կարգավորման ուղիները։ Կան ընթացքային գործընթացներ, որ մենք պետք է շարունակենք 2010թ. պետբյուջի ձևավորման գործընթացից սկսած, մինչև 2011թ. պետբյուջեի ձևավորման գործընթացը։ Բյուջեն ինքնանպատակ չէ. այն տնտեսական քաղաքականության արգասիքն է։
-Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ է իրատեսական 2010թ. բյուջեն։
-Այս բյուջեն ես համարում եմ իրատեսական, որովհետև այն այնքան էլ ռիսկային չէ։ Եթե այն համեմատենք 2009թ. բյուջեի հետ, երբ ունեինք մոտ 900 մլրդ պետական բյուջեի եկամտային մասի սպասումներ, ապա այս պարագայում պետբյուջեի վերջնական տարբերակով մենք ակնկալում ենք մինչև 750 մլրդ պետբյուջեի եկամտային մաս։ Անկախ տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներից պետությունն իր պարտավորությունները սոցիալական խոցելի խմբերի նկատմամբ իրականացնում է ամբողջապես և համապատասխան որակով։ Այսինքն, ֆինանսական այն հոսքերը, որոնք նախատեսված են եղել աննախադեպ աճով, 2006, 2007թթ. ուղղել նաև սոցիալական ոլորտին, ապա այդ տենդենցը պահպանվում է 2008, 2009 և 2010թ. բյուջեների մեջ։ Այսինքն, էապես ավելացել են սոցիալական խմբերին տրվող ֆինանսական այն հոսքերը, որոնք նախատեսված են եղել պետբյուջեով։
-Ձեր պատասխանից կարելի է ենթադրել, որ այն գոհացնում է Ձեզ։
-Եթե շատ երկրներ բողոքում են, որ չունեն ֆինանսական ռեսուրսներ, և շատ ու շատ երկրներ ասում, թե իրենք ծրագրեր ունեն, սակայն չեն կարողանում ֆինանսավորումը հայթայթել, ապա մենք հստակ կարող ենք հայտարարել, որ եթե ունենք նորմալ ծրագրեր, ապա ֆինանսական ռեսուրսների առկայությունը բավարար է։ Իմ խորին համոզմամբ՝ 2010-ին մենք չպետք է սպասենք հրաշագեղ փայտիկի զորությամբ բարձր տնտեսական աճի թռիչքների, որովհետև համաշխարհային տնտեսությունը նույնպես ցույց է տալիս ջղաձիգ շարժումներ։ Կայուն ցուցանիշներ ակնկալելը տնտեսական ճգնաժամի պարագայում շատ բարդ է։
-2010թ. համար ի՞նչ ակնկալիքներ ունեք։
-Համոզված եմ, որ 1,2% տնտեսական աճն այն ամենացածր տարբերակն է, որը մենք կարող ենք շատ հստակ անցնել։ Եթե մենք նախանշված մի շարք գործառույթներ ավելի տեմպով իրականացնենք, ՀՀ զուտ տնտեսական ներուժն ավելի կակտիվանա։ Համոզված եմ, որ 2010-ին կունենանք լուրջ տնտեսական աճ՝ գրված թվից անհամեմատ ավելի բարձր։
Վարդան Այվազյան.

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը