Կարծիք

27.06.2016 11:17


Մարիա Զախարովա՞ն է Հայաստանի նախագահը

Մարիա Զախարովա՞ն է Հայաստանի նախագահը

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումից հետո ադրբեջանական կողմը բացահայտորեն հայտարարում է, որ այնտեղ ձեռք բերված համաձայնությունները բխում են իրենց շահերից, և հարցը լուծվելու է փուլային տարբերակով: Իհարկե, այս ամենը հերքեց ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Սակայն, եթե նկատել եք, հայաստանյան պաշտոնյաները խոսելով Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպման մասին՝ ավելի շատ հղում են անում Մարիա Զախարովայի խոսքերին, քան պաշտոնական Երևանի հայտարարությանը: Իշխանականներին տեղեկացնեմ, որ Հռոմի պապի գալու օրը Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տվել և փոքրիկ անդրադարձ կատարել ԼՂ հարցի շուրջ բանակցություններին՝ նշելով, որ գտնվելու է հարցի լուծման լավագույն տարբերակը: Սակայն հայ պաշտոնյաներից Սարգսյանի սույն հայտարարությանը հղում չի կատարել:

Այս ամենը ստեղծել է մի իրավիճակ, երբ Մարիա Զախարովան, փաստորեն, հռչակվել է Հայաստանի առաջին դեմքը, որովհետև այս «կաշ-կալամաշի» շրջանակներում ամենահայամետ դիրքորոշումը նա է ցուցաբերել:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը