Աշխարհ

27.06.2016 11:05


Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականում իր կարիերայի ավարտի մասին

Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականում իր կարիերայի ավարտի մասին

Հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականում իր կարիերայի ավարտի մասին 2016թ. Ամերիկայի գավաթի խաղարկությունում Չիլիին պարտվելուց հետո։

«Սա շատ բարդ պահ է վերլուծության համար։ Առաջինը, ինչ գալիս է միտքս, հավաքականում խաղն ընդհատելն է։ Իմ համար Արգենտինայի հավաքականի համար խաղալն ավարտվեց։ Դա հօգուտ բոլորի կլինի, և դա շատերն են ուզում։ Ցավոք, մենք չկարողացանք հաղթել։ Կարծում եմ՝ արդեն բավական է։ Մեծ ցավ եմ զգում»,–արգենտինացու խոսքն է մեջբերում «Ole»–ն։

Հիշեցնենք՝ նախօրեին՝ հունիսի 26–ին, Չիլիի հավաքականը 11–մետրանոցներով հաղթեց Արգենտինային և նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Արգենտինայի հավաքականի առաջնորդ Լիոնել Մեսսին վրիպեց 11–մետրանոցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը