«Անդրկուլիսային համաձայնություններ եղել են». Մանվել Եղիազարյան (տեսանյութ)
Եթե ադրբեջանցիները ոգևորված են, նրանք իրավունք ունեն ոգևորվելու: Այս մասին «ArmLur.am»-ի զրույցում նշեց «Համախմբում» կուսակցության վարչության անդամ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
«Ադրբեջանը մարսեց այն, ինչ որ արդեն արել էր: Մենք լուռումունջ համաձայնում ենք, դրա համար էլ Ադրբեջանն արդեն բարձրաձայնում է, որ Սերժ Սարգսյանը համաձայնել է շրջանները վերադարձնել, այնպես որ… Ամեն դեպքում, այդ ամենի մեջ մեղավոր է մեր արտաքին քաղաքականությունը: Այդ գաղտնիությունը խորացնում է այն կասկածները, որ, միգուցե, ադրբեջանցիները ճիշտ են, ինչ-որ անդրկուլիսային, թեթևակի համաձայնություններ եղել են, ես կարծում եմ»,–նշեց նա:

Մանրամասները` «ArmLur.am»–ի տեսանյութում: