Աշխարհ

27.06.2016 10:10


Մարիանո Ռախոյը հայտարարել է իր կուսակցության հաղթանակի մասին (տեսանյութ)

Մարիանո Ռախոյը հայտարարել է իր կուսակցության հաղթանակի մասին (տեսանյութ)

Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար և Ժողովրդական կուսակցության առաջնորդ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ իր կուսակցությունն իրավունք ունի իշխանության լինելու, քանի որ հաղթել է կրկնակի համընդհանուր ընտրություններում։

«Մենք հաղթեցինք, որովհետև հավատում էինք հաղթանակին,–ընդգծել է Ռախոյը,– մենք այն կուսակցությունն ենք, որը, չնայած ամեն ինչին, պաշտպանում է իսպանացիների շահերը, և մենք արժանի ենք հարգանքի։ Մենք հաղթել ենք և իրավունք ունենք իշխանությունում լինել։ Բարեբախտաբար, Իսպանիայում հաղթեցին ժողովրդավարությունն ու ազատությունը»։

Նշենք, որ հունիսի 26–ին Իսպանիայում ավարտվեցին Գլխավոր կորտեսների՝ երկրի երկպալատ խորհրդարանի ընտրությունները։ Քվեարկության արդյունքում ընտրվելու են Կոնգրեսի 350 անդամ և 208 սենատոր։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Ժողովրդական կուսակցությունը 137 տեղ է ստացել Կոնգրեսում, Իսպանական սոցիալիստական աշխատավորական կոսակցությունը՝ 85. «Միավորվելով՝ կարող ենք» կուսակցությունը՝ 71 տեղ, ցենտրիստական «Քաղաքացիներ» կուսակցությունը՝ 32։

Այդուհանդերձ, չնայած այն բանին, որ Ժողովրդական կուսակցությունը հաղթում է ընտրություններում, այն չի կարողացել բացարձակ մեծամասնություն կազմել և կառավարությունն ինքնուրույն ձևավորելու հնարավորություն. այժմ կուսակցությունները կփորձեն կոալիցիոն կառավարություն ձևավորել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը