Լրահոս

10.12.2009 16:00

Ֆիլիպ Գորդոն. «ԱՄՆ–ն ակտիվորեն հետաքրքրվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններով»

Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-ի արտաքին կապերի խորհրդի ճեպազրույցում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարи օգնական Ֆիլիպ Գորդոնն ասել է, որ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունն արդեն իսկ կարևոր է՝ անկախ այլ հարցերից։

Ֆիլիպ Գորդոնը նաև նշել է, որ «ԱՄՆ-ն ակտիվորեն հետաքրքրվում է ղարաբաղյան հակամարտության  կարգավորման շուրջ ընթացող բանակցություններով, և մենք ակտիվորեն մասնակցում ենք Մինսկի խմբի աշխատանքներին։ Համանախագահները հիմա տարածաշրջանում են։ Մենք կարծում ենք, որ դա երկուստեք կարևոր է և անկախ որևէ այլ հարցից»։

-Այս հարցը կարևոր է ոչ թե նրա համար, որ մենք այս խնդրի կարգավորումը դիտարկում ենք որպես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղի, այլ նրա, որ այն մեծ ներդրում կլինի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար, ինչից կշահեն ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը,-ասել է նա։

Ըստ «ТrenNews»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։