Հռոմի պապի հայաստանյան այցի օրակարգում հունիսի 25-ի երեկոյան սա էր նախատեսված. Գարեգին Երկրորդի և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք Երևանի Հանրապետության հրապարակում:
Ես էլ մի քիչ ուշացած հասա հրապարակ եւ Տիգրան Մեծ պողոտայի կողմից երկու արգելափակոց հաղթահարեցի. ստուգեցին փոքրիկ պայուսակս եւ մարմնամասերս: Մի խոսքով, համոզվեցին, որ այդ պայուսակում «Կալաշնիկով» չի տեղավորվի ու բաց թողեցին դեպի հրապարակ:
Մտածում էի հրապարակում ասեղ գցելու տեղ չի լինի: Դե, մտապատկերումս աշխարհի մայրաքաղաքների հրապարակներն էին, որտեղ եղել է Պապը եւ տեսել ենք «իրար գլխի լցված» ժողովուրդ: Այնինչ, մեր հրապարակը կիսով չափ էլ «լցված» չէր՝ անհաշիվ լրագրողներով եւ ոստիկաններով հանդերձ:
Ապշեցի, երբ տեսա, որ սրբազան քահանայապետը ելույթ է ունենում Լենինի արձանի տեղում (բեմահարթակն ու ձեւավորումն էլ բավական անճաշակ էին. ինչ-որ թղթե եկեղեցի եւ այլն): Իսկ աշխարհիկ եւ հոգեւոր «էլիտան» առոք-փառոք բազմել էր նախկինում Լենինի արձանի եւ պատվանդանի դիմաց («VIP» նստատեղերով բացօթյա «դահլիճ» էին ստեղծել «էլիտայի» համար): Այնպիսի տպավորություն ստացա, որ սրանք էն սովետի թվերի կառավարական համերգի են եկել: Զարմացա, որ նրանց «թիկունքում» շատ քիչ մարդ կար: Խոսքը սովորական քաղաքացիների մասին է, որոնք, կարծես, «ժողովրդական զբոսանքի» էին մասնակցում:
Մարդիկ Պապի խոսքից ոչինչ չէին հասկանում (թարգմանություն չկար) եւ իրենց համար նկարվում եւ զբոսնում էին: Միայն մի պահ ակտիվորեն արձագանքեցին Պապի ելույթին եւ ծափահարեցին, երբ նա արտաբերեց «Ղարաբաղ» բառը: Մեկ էլ արարողության ավարտին մարդիկ աշխուժացան, երբ Պապն անցնում էր արգելափակոցների մեջ առնված կարմիր գորգի վրայով: Հեռանում էր: Սա էր ամբողջը:
Հռոմի պապի գալն ու գնալը

Կիմա Եղիազարյան