Լրահոս

10.12.2009 15:09

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը

Թանկագին հայրենակիցներ

Արցախի նորագույն պատմության մեջ դեկտեմբերի 10-ը երկու անգամ եղավ շրջադարձային: 1991 թվականին այս օրը արցախահայությունն արտահայտեց իր հավաքական կամքը եւ հաստատեց անկախ պետականություն կերտելու վճռականությունը: Իսկ 2006 թվականին նույն օրը կրկին համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունվեց մեր երկրի մայր օրենքը' ԼՂՀ Սահմանադրությունը, ինչն իր անկախությունն ու ազատությունը պաշտպանած, ժողովրդավարության ուղու վրա ամուր կանգնած մեր պետության հերթական մեծ հաղթանակն էր:
Դեկտեմբերի 10-ը նշվում է նաեւ որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: Այս փաստը ինքնին խորհրդանշական է, քանի որ Արցախյան շարժումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդը եւ գոյությունը հանդիսանում են մարդու իրավունքների բաղկացուցիչ մաս, ազգերի հավասարության եւ ինքնորոշման իրավունքի համամարդկային հիմնարար սկզբունքների արտացոլում:
Արցախի ժողովուրդը եւ իշխանությունները հավատարիմ են այն սկզբունքներին, որոնք մեզ է պատգամել դեկտեմբերի 10-ի երկտոնը: Հզոր, անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական եւ իրավական պետությունը այն բացառիկ արժեքն է, որը մեզ համար այլընտրանք չունի:
Այս կարեւորագույն տոնի առթիվ շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք:

10 դեկտեմբերի 2009թ.ք. Ստեփանակերտ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։