Լրահոս

10.12.2009 15:11

Լևոն Տեր–Պետրոսյանը ՀԱԿ երթին չի մասնակցել

Լևոն Տեր–Պետրոսյանը ՀԱԿ երթին չի մասնակցել

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված' Հայ ազգային կոնգրեսի այսօրվա երթին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետորսյանը չի մասնակցել։ Երբ «7օր»-ի թղթակիցը ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանից հետաքրքրվել է, թե ո՞րն է պատճառը, նա այսպես է պատասխանել.

-Պիտի լինե՞ր անպայման։ Չեմ կարծում, որ որևէ պատճառ կար։ Ողղակի, ըստ երևույթին, ընտրել է այս ձևը։

Փոխարենը, երթին մասնակցել է թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

Ի դեպ, ՀԱԿ համակարգողը երթի մասնակիցներին կոչ է արել, որ ոչ ոք չկարծի, թե 10-րդ ընտրատարածքի ընտրությունները փոքր բան են։

-Մեզ համար այս պայքարում փոքր բան գոյություն չունի։ Մենք ամեն տեղ պետք է  մեր պայքարը տանենք՝ հաղթանակ տանելու, մեր իրավունքները հաստատելու համար։ 10-րդ ընտրատարածքում մեր հաղթանակը մանդատի համար կռիվ չի, դա ազատության համար պայքար է։ Իմացե՛ք մի բան' ամեն ինչ ձեռք է բերվում պայքարով։ Այն հասարակությունը, որը կդադարի պայքարել, դատապարտված է կործանման,- ասել է Լ. Զուրաբյանը՝ բացականչելով՝ պայքա՜ր, պայքա՜ր մինչև վերջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։