Կարծիք

24.06.2016 21:31


ԼՂՀ հարցում նոր բանակցային գործընթաց սկսելու համար առաջին հերթին պետք է իշխանափոխություն

ԼՂՀ հարցում նոր բանակցային գործընթաց սկսելու համար առաջին հերթին պետք է իշխանափոխություն

ԼՂՀ հարցում նոր բանակցային գործընթաց սկսելու համար առաջին հերթին պետք է իշխանափոխություն: Այդ գործընթացում Սերժ Սարգսյանի օրոք բանակցված պատասխաններից պետք է հրաժարվել, առաջին հերթին Կազանյան փաստաթղթի մասին է խոսքը: Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանում նոր իշխանություն ձևավորվի՝ թե՛ կադրային կազմի առումով, և թե՛ մոտեցումների առումով:

Իրականում, ասեմ, ոչ թե մեր երկիրն է փակուղու առաջ հայտնվել, այլ Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը, քանի որ նա իր աթոռին մնալու գնով որոշել է զիջել անգամ ԼՂՀ-ն: Սերժ Սարգսյանը, զոհի կարգավիճակ ընդունելով, կանգնել է երկու քարի արանքում՝ կա՛մ պատերազմ, կա՛մ տարածքների հանձնում:

Բնականաբար, մեր ժողովուրդը չի ցանկանում երկու տաբերակից ոչ մեկն ընտրել, բայց եթե հարցն իսկապես այս երկուսից մեկն ընտրելուն հասնի, թեկուզ պատերազմի գնով ժողովուրդը չի հանձնի ԼՂՀ տարածքները, իսկ Ս. Սարգսյանը կընտրի հանձնելու տարբերակը՝ խուսափելով հետագա և իր աթոռին մնալու վտանգներից:

Ու միշտ հիշեք, մենք չենք կանգնել փակուղու առաջ, քանի որ ժողովուրդը տարածքների հաձնում չի ուզում, դա միայն Բաղրամյան 26-ի ցանկությունն է:

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը