Քաղաքական

24.06.2016 15:10


Պ. Սվիտալսկի. «ԼՂՀ հակամարտությունը կարող է հետևանքներ թողնել Եվրոպայում և Եվրասիայում»

Պ. Սվիտալսկի. «ԼՂՀ հակամարտությունը կարող է հետևանքներ թողնել Եվրոպայում և Եվրասիայում»

Եվրասիա միջազգային համալսարանում հունիսի 24–ին մեկնարել է երիտասարդ գիտնականների միջազգային երկօրյա գիտաժողովը։ Գիտաժողովի ընթացքում, անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին, ՀՀ–ում ԵՄ պատվիրակության նախագահ Պյոտր Սվիտալսկին ասել է, որ ԼՂՀ հիմնախնդիրը կարող է հետևանքներ թողնել անգամ Եվրոպայում և Եվրասիայում:

«Հուսով ենք, որ մենք դառնում ենք հակամարտության խաղաղ կարգավորման ականատեսները, մի գործընթացի, որը մեկնարկել էր Վիեննայի գագաթաժողովի ընթացքում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է հետևանքներ ունենալ անվտանգության լայն շրջանակների համար անգամ Եվրոպայում և Եվրասիայում»,-ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ հակամարտություններն անվտանգության իրական սպառնալիք են հանդիսանում, և իրադրությունն էլ շատ խոցելի է:

Նշենք, որ գիտաժողովին մասնակցության հայտեր են ներկայացրել Շվեդիայի, Սերբիայի, Լեհաստանի, Էստոնիայի, Վրաստանի, Գերմանիայի, Ղրղզստանի, Թուրքիայի և ԱՄՆ ներկայացուցիչները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը