Աշխարհ

24.06.2016 14:44


Բունդեսթագում Ցեղասպանության բանաձևին դեմ քվեարկած միակ թուրք պատգամավորը հրաժարվել է Թուրքիայում պատվավոր քաղաքացու կոչումից

Բունդեսթագում Ցեղասպանության բանաձևին դեմ քվեարկած միակ թուրք պատգամավորը հրաժարվել է Թուրքիայում պատվավոր քաղաքացու կոչումից

«Hürriyet»–ի տեղեկացմամբ՝ Թուրքիայի Թոքաթ նահանգի Փազարի շրջանային խորհրդի նիստում որոշում է կայացվել Բունդեսթագում Հայոց ցեղասպանությանը դեմ քվեարկած միակ պատգամավորին՝ Գերմանիայի «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցությունը ներկայացնող, թուրքական ծագմամբ Բեթթինա Քուդլային Փազարի պատվավոր քաղաքացի հռչակել:

Քուդլան, արձագանքելով Փազարի շրջանային խորհրդի այս որոշմանը, «Twitter»-ում գրել էր. «Շատ շնորհակալ եմ պատվավոր քաղաքացու տիտղոսի համար: Սակայն, ցավոք, ստիպված եմ տեղեկացնել, որ չեմ կարող ընդունել այս տիտղոսը»:

Հայտնի է դարձել նաև, որ նույն նիստի ժամանակ խորհուրդը Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ, Բունդեսթագում ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևի համահեղինակ, ծագումով թոքաթցի Ջեմ Օզդեմիրին զրկել է իրենց համերկրացին լինելուց:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը