Աշխարհ

24.06.2016 13:40


Հոլանդացի քաղաքական գործիչն առաջարկել է Նիդեռլանդների՝ ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնել

Հոլանդացի քաղաքական գործիչն առաջարկել է Նիդեռլանդների՝ ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնել

Նիդեռլանդների ազատություն կուսակցության նախագահ Գերտ Վիլդերսը հունիսի 24–ին առաջարկել է Նիդեռլանդների՝ ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնել։ Այս մաիսն հաղորդում է «interfax.ru»–ն։

«Ուռա՜ բրիտանացիներին։ Իսկ հիմա մեր հերթն է։ Նիդեռլանդներում հանրաքվե անցկացնելու ժամանակն է»,– գրել է կուսակցության նախագահն իր թվիթթերյան էջում։ Քաղաքական գործիչը գրառումը հավելել է «ByeBye» հեշթեգով։

Ավելի ուշ ֆրանսիական «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը կոչ է արել ողջ Եվրոպայով մեկ հանրաքվե անցկացնել ԵՄ անդամակցության հարցով։

«Սա ազատության հաղթանակն է։ Արդեն քանի տարի է՝ ես ասում եմ, որ նմանատիպ հանրաքվեներ պետք է անցկացնել նաև Եվրամիության այլ երկրներում »,– գրել է նա իր թվիթթերյան պաշտոնական էջում։

BBC-ն, «Sky news»– և ITV–ն համարում են, որ Բրիտանիայում եվրասկեպտիկների հաղթանակն արդեն ապահովված է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը