Քաղաքական

24.06.2016 13:01


Ուորլիք. «Սարգսյանի և Ալիևի հանդիպումները կողմերին մոտեցնում են ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը»

Ուորլիք. «Սարգսյանի և Ալիևի հանդիպումները կողմերին մոտեցնում են ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Սարգսյանի և Ալիևի հանդիպումները կողմերին մոտեցնում են ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը։ Ինչպես տեղեկացնում է «Trend» գործակալությունը, նա ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հուսով է՝ շփման գծում իրավիճակը կմնա կայուն:

«Հանդիպումներն ունեն կարևոր նշանակություն և մեզ հնարավորություն են տալիս առաջընթաց արձանագրել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ կողմերը հարգանք հայտնեցին հրադադարի ռեժիմի հանդեպ: Նրանք նաև հավատարմություն հայտնեցին այն միջոցների ընդունմանը, որոնք ապագայում կնվազեցնեն բռնության ռիսկերը»,-ասել է ամերիկացի համանախագահը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը