Աշխարհ

24.06.2016 12:20


Հյուսիսային Իռլանդիայում հայտարարել են Իռլանդիայի հետ վերամիավորվելու մտադրության մասին

Հյուսիսային Իռլանդիայում հայտարարել են Իռլանդիայի հետ վերամիավորվելու մտադրության մասին

Հյուսիսային Իռլանդիայի «Շինն Ֆեյն» խոշորագույն ազգայնական կուսակցությունը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալը հիմք է դառնալու Իռլանդիայի հետ վերամիավորվելու հարցով հանրաքվե անցկացնելու համար։ Այս մասին փոխանցում է «Reuters»–ը։

«Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ–ին անդամակցելու հանրաքվեի արդյունքները Իռլանդիայի հյուսիսում կտրուկ փոխում են քաղաքական լանդշաֆտը, և մենք ակտիվացնում ենք Իռլանդիայի հետ ընդհանուր սահման ունենալու մասին հանրաքվեի անցկացման ուղղությամբ ջանքերը»,– հայտարարել է կուսակցության նախագահ Դեքլան Քիրնին։

Քաղաքական գործիչն այն կարծիքին է, որ հանրաքվեի արդյունքները զրկում են Բրիտանիայի կառավարությանը Հյուսիսային Իռլանդիայի շահերը ներկայացնելուց այն պարագայում, երբ Իռլանդիայի բնակիչները կողմ են արտահայտվել ԵՄ–ին անդամակցելուն։

Հիշեցնենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով` բրիտանացիների 52%-ը քվեարկել է ԵՄ կազմից դուրս գալու օգտին, իսկ Հյուսիսային Իռլանդիայում մեծ մասը կողմ է քվեարկել ԵՄ–ին անդամակցելուն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը