Սերժ Սարգսյանը միայն նրանց է քննադատում, ումից ռեալ վտանգ է տեսնում
Եթե ես հնարավորություն ունենամ, «ՀԱՄԱԽՄԲՈւՄ» կուսակցության վարչության անդամներին խորհուրդ կտամ շնորհակալություն հայտնել իշխանություններին իրենց PR–ը լավ անելու համար. ինչքան շատ իշխանությունը խոսի ՀԱՄԱԽՄԲՄԱՆ դեմ, ինչքան շատ անհեթեթ մեղադրանքներ հնչեցնի, այնքան ավելի շատ կբարձրանա կուսակցության վարկանիշը հանրության աչքերում, որովհետև բոլորս էլ գիտենք, որ Սերժ Սարգսյանը միայն նրանց է քննադատում, ումից ռեալ վտանգ է տեսնում:
ՀԱՄԱԽՄԲՄԱՆ դեմ արշավին միացավ նաև իրեն քաղաքագետ համարող Հայկ Մարտիրոսյանը: Բայց դե ինչ պատասխանես մի մարդու, ով քաղաքականության մասին այնքան հեղհեղուկ պատկերացում ունի, որ իրեն ճղում էր, թե ավելի լավ է Ղարաբաղի հարցում զիջումների գնանք, բայց դրա հաշվին ասոցացվենք ԵՄ–ի հետ: Ինչպես ասում են՝ խոսքերն ավելորդ են: Մնում է միայն շնորհակալություն հայտնել իշխանություններին կուսակցության դեմ նման մակարդակի փուչիկներին օգտագործելու համար:

Վարդան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից