Աշխարհ

24.06.2016 11:34


Քեմերոնը հրաժարական է ներկայացրել (տեսանյութ)

Քեմերոնը հրաժարական է ներկայացրել (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ ԵՄ–ի կազմից դուրս գալու հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո։ Այս մասին տեղեկացնում է ТАСС–ը։

«Ես կարծում եմ, որ այս երկրին նոր ղեկավարություն է անհրաժեշտ։ Ես կանեմ իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ, որպեսզի հավասարակշռեմ այս նավը մոտակա շաբաթներին և ամիսներին, բայց ես չեմ կարծում, որ ինձ համար ճիշտ է լինել այդ նավի նավապետը՝ ապագա հանգրվանի ճանապարհին»,–ասել է Քեմերոնը։

Նա նաև հավելել է, որ ԵՄ–ից դուրս գալու բանակցությունները պետք է սկսի նոր վարչապետը, ով կնշանակվի մինչև հոկտեմբերի սկիզբը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը