Կարծիք

24.06.2016 11:17


Երկիրը փակուղուց հանելու միակ ելքն իշխանափոխությունն է

Երկիրը փակուղուց հանելու միակ ելքն իշխանափոխությունն է

Համացանցում և ԶԼՄ-ում տարածվում է այն միտքը, համաձայն որի՝ ԼՂ հարցում մեր երկիրը հայտնվել է փակուղու մեջ, քանի որ Սերժ Սարգսյանն ունի ընդամենը երկու ճանապարհ՝ կա՛մ հանուն խաղաղության հանձնել տարածքները և չներքաշվել պատերազմի մեջ, կա՛մ պատրաստվել լայնամասշտաբ, երկարատև, հյուծող պատերազմի, որի ռեսուրսները մեր երկիրը, բնականաբար, չունի։ Այլ տարբերակ, իբր թե, չկա։

Այս միտքը, սակայն, իրականում կոչված է ընդամենն արդարացնելու Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող անհեռատես և անարդյունավետ կառավարման արդյունքում երկրի առջև ծագած վտանգի չեզոքացման փորձը՝ տարածքներ հանձնելու միջոցով, ինչն իրականում ոչ միայն չի լուծելու խնդիրը, այլ լրջագույն հարված է մեր ազգային անվտանգությանը (էլ չեմ խոսում ԼՂՀ-ի անվտանգության մասին)։

Երկրի համար փակուղին երկրի կործանումն է, քանի որ այդ դեպքում իսկապես տարբերակներ այլևս չկան։ Մեր պարագայում, սակայն, անհրաժեշտ է տարանջատել երկիրն ու իշխանություններին։ Իրականում փակուղու մեջ հայտնվել են գործող իշխանությունները, ինչը խոսում է նրանց՝ քաղաքականության մեջ սպառվելու մասին, ինչը, նույնիսկ քաղաքագիտական տեսության համաձայն, լուրջ հարված է երկրի անվտանգությանը։

Այնպես որ, երկիրը «փակուղուց» հանելու միակ ելքն իշխանափոխությունն է։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի «ռեստարտ տալ» ԼՂՀ հարցի շուրջ բանակցային գործընթացին և նոր փաստաթուղթ բերել բանակցային սեղան։

Այլապես մեր երկու հայկական երկրները և ազգը դառնալու են մեկ մարդու ամբիցիաների և իշխանական աթոռը ցանկացած գնով պահելու ցանկության զոհ։ Այ այս դեպքում իսկապես այլ տարբերակներ չեն մնալու։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը