Դատարանը կարճել է գրագողության համար «Led Zeppelin»–ի դեմ առաջադրված մեղադրանքը (տեսանյութ)
Բրիտանական «Led Zeppelin» ռոք–խմբի դեմ գրագողության համար առաջադրված մեղադրանքը կարճվել է։ Նման որոշում են ընդունել Լոս Անջելեսի տարածքայի Դաշնային դատարանի անդամները։
«Led Zeppelin» խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը և կիթառահար Ջիմի Փեյջը գոհ են դատավճռից։
«Մենք շնորհակալ ենք դատարանի կազմին բարեխիղճ աշխատանքի համար և ուրախ, որ որոշումը կայացվել է մեր օգտին՝ լուծելով «Stairway to Heaven» ստեղծագործության ծագման հարցերը և հաստատելով այն փաստը, ինչը մենք 45 տարի գիտեինք»,–նշվում է երաժիշտների հայտարարության մեջ։
Դատական գործը մեկնարկել էր 2016թ. հունիսի 15–ին՝ հիշեցնում է «ТАСС»–ը։ Դատարան ներկայացված հայցում ռոք խմբին մեղադրում էին այն բանի համար, որ 1971թ. ձայնագրված «Stairway to Heaven» ստեղծագործությունը պարունակում է ամերիկյան «Spirit» խմբի «Taurus» գործիքային ստեղծագործության նշույլները։ Ընդ որում, վերջինս ձայնագրված է եղել 1966թ.։
Բրիտանացի երաժիշտների դեմ ուղղված մեղադրանքը առաջ էր քաշել փաստաբան Մայքլ Սքիդմորը։ Նա ներկայացնում էր «Taurus» ստեղծագործության հեղինակի՝ ամերիկացի երգիչ և կիթառահար Ռենդի Վուլֆի շահերը, ով ԱՄՆ–ում հայտնի է Ռենդի Կալիֆոռնիա կեղծանվամբ։ Ինքը՝ Վուլֆին, խեղդվել է օվկիանոսում 1997թ–ին։

7or.am