Քաղաքական

23.06.2016 21:50


Զախարովա. «Պետք է հիմնվել պաշտոնական հայտարարության վրա»

Զախարովա. «Պետք է հիմնվել պաշտոնական հայտարարության վրա»

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը ադրբեջանական կողմի փորձն է սեփական ձևով մեկնաբանել ձեռքբերված պայմանավորվածությունները: Ինչպես տեղեկացնում է regnum–ը, Զախարովան «կոլեկտիվ խնդրանք» է հայտնել՝ ղեկավարվել հայտարարության բնօրինակով, որն ընդունվել է Սանկտ-Պետերբուրգում հանդիպման արդյունքներով:

«Մյուս բոլոր հայտարարությունները հանդիպման արդյունքները մեկնաբանելու բավական անբարեխիղճ փորձեր են։ Կա կոնկրետ հայտարարություն, այն հրապարակվել է, պաշտոնական փաստաթուղթ է և հարկավոր է ելնել դրանից, այլ ոչ կամայական կամ ինչ-որ մեկի կողմից խեղաթյուրված մեկնաբանություններից»,- ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը