Կարծիք

23.06.2016 12:43


Բանակի համար միջոցների հավաքագրումը նորմա՞լ երևույթ է

Բանակի համար միջոցների հավաքագրումը նորմա՞լ երևույթ է

Երբ միջոցների հավաքագրում է հայտարարվում բանակի համար սարքավորումներ և հանդերձանք ձեռք բերելու նպատակով, բնական հարց է առաջանում՝ դա նորմա՞լ երևույթ է։

Եթե բանակին աջակցելը, միջոցների հավաքագրումը և բարեգործությունն իրականանում են մշտապես գործող հիմնադրամերի և այլնի միջոցով, դա դեռ կարելի է հասկանալ. գործում է բանակին օժանդակելու ինստիտուտ։

Սակայն երբ նման նախաձեռնություններն ինչ–որ բան կարկատելու, բացը լրացնելու, շտկելու նպատակով են արվում, ապա հարցերի շարք է ծագում ստեղծված իրավիճակի պատճառների մասին։

Ռազմաճակատում վերջին իրադարձությունների և դրանց ընթացքում ի հայտ եկած խնդիրների համատեքստում այդ երևույթն ավելի է խորացնում առաջացած բացասականը։

Վահագն Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը