Աշխարհ

23.06.2016 12:45


Շվեդիայում ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստացել գազեր բաղ թողնելու պատճառով

Շվեդիայում ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստացել գազեր բաղ թողնելու պատճառով

Շվեդիայում «Պերշագենի» ֆուտբոլիստ Ադամ Լինդին Լյունգքվիսթը «Յարնա» ֆուտբոլային թիմի հետ կրկնակի հանդիպման ընթացքում հեռացվել է խաղահրապարակից գազեր բաց թողնելու պատճառով։ Միջադեպի 2 կողմերն այդպես էլ չեն կարողացել ընդհանուր հայտատարարի գալ։

«Խաղի ընթացքում ստամոքսի հետ կապված խնդիրներ ունեի, չկարողացա զսպել գազերը։ Կոպիտ ասած՝ ես աղտոտեցի օդը։ Դրանից հետո ես դեղին քարտ ստացա, այնուհետև՝ կարմիր։ Ես շոկի մեջ էի, երբեք նման բան չէի տեսել։ Ես հարցրեցի մրցավարին՝ արդյոք ֆուտբոլիստներին չի՞ թույլատրվում գազեր բաց թողնել խաղի ընթացքում։ Նա պատասխանել է՝ ո՛չ, չի կարելի»,– մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը «Lanstidningen Sodertalje»–ը։

Նման պահվածքը մրցավարը գնահատել է որպես սադրանք մրցակցի նկատմամբ։

«Ես գնահատեցի արարքը որպես սադրանք մյուս խաղացողի նկատմամբ։ Դա հատուկ էր արված և տվյալ դեպքում ոչ պատշաճ վարքագծի բնույթ է կրում։ Դրա համար էլ Լյունգքվիսթը քարտ է ստացել»,– հանդիպումից հետո պարզաբանել է մրցավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը