Աշխարհ

23.06.2016 12:05


ԱՄՆ–ում գիտնականները պատվաստանյութ են մշակում ՄԻԱՎ–ի դեմ

ԱՄՆ–ում գիտնականները պատվաստանյութ են մշակում ՄԻԱՎ–ի դեմ

Ռոքֆելլերի համալսարանի գիտնականների խումբը պարզել է, որ իմունային անբավարարության վիրուսը հնարավոր է ճնշել մարդկային օրգանիզմից ստացված հատուկ հակամարմինների օգնությամբ։ Այս մասին հայտնում է «Nature»–ը։

Խոսքը 3BNC117 հակամարմնի մասին է՝ վերցված մարդու մարմնից, որը բնական իմունիտետ է ունեցել վիրուսի դեմ, և որի օրգանիզմում անգամ ՄԻԱՎ–ով վարակվելու դեպքում վիրուսը վերանում է բնական ճանապարհով։

Նշվում է, որ սովորական մարդկանց այդ հակամարմնի ներարկումները լավ արդյունքներ են արձանագրել, սակայն դեռ վաղ է խոսել ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ ստեղծած դեղի մասին։

«Իմ երազանքներում դա կարծես գրիպի դեմ պատվաստանյութի պես մի բան լինի. տարին մեկ անգամ անում ես»,– գիտական խմբի ղեկավար Միշել Նուսսենցվայգի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը