Կարծիք

23.06.2016 11:35


Բոլոր խնդիրները գալիս են սեփական «ես»-ի վրա գերկենտրոնացումից

Բոլոր խնդիրները գալիս են սեփական «ես»-ի վրա գերկենտրոնացումից

Արդեն տաս տարուց ավելի է՝ ապրում եմ Հայաստանում, և ամեն Աստծո օր համոզվում եմ, որ մեր բոլոր խնդիրները, այդ թվում նաև՝ սոցիալ-տնտեսական և քաղաքական, գալիս են առաջին հերթին սեփական «ես»-ի վրա գերկենտրոնացումից, ինչն արտահայտվում է նույնիսկ հասարակական տրանսպորտում։
Ասածս ինչ է՝ ժողովո՛ւրդ ջան, երբ որ մտնում եք ավտոբուս կամ երթուղային, մի՛ կանգնեք դռան մոտ՝ փակելով մուտքը, նամանավանդ այն դեպքում, երբ տրանսպորտը դատարկ է։ Իսկ եթե նույնիսկ կանգնել եք, ապա երբ մարդը ցանկանում է իջնել կամ բարձրանալ, մի՛ ալարեք ոտքերով մի երկու քայլ անել ճանապարհը բացելու համար։ Սա տարրական դաստիարակության ու «ֆայմ»-ի հարց է, ախր։

Եթե ամեն մեկս մեզ մի փոքր նեղություն տանք ու մի քիչ էլ դիմացինի մասին մտածենք, բոլորի կյանքը զգալիորեն կբարելավվի։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը