Աշխարհ

23.06.2016 18:34


Բուժեղբայրը խոստովանել է, որ հիվանդներին ձանձրույթից է սպանել

Բուժեղբայրը խոստովանել է, որ  հիվանդներին ձանձրույթից է սպանել

Սպանության համար դատապարտված գերմանացի նախկին բուժեղբայր, 39–ամյա Նիլս Х–ին կասկածում են ևս 33 սպանության մեջ։ Նախկին բուժեղբայրը, ով ցմահ դատապարտված է, խոստովանել է, որ իր կատարած գործողությունների շարժառիթներից մեկը եղել է ձանձրույթը։

Ինչպես պարզաբանում է ТАСС–ը, Նիլսին կասկածում են «Delmenhors» հիվանդանոցում ներարկումների միջոցով 33 հիվանդի սպանության մեջ։ Նման ենթադրության հիմք են հանդիսացել արտաշիրմում անցած 99 մարմնի անալիզները։ Հետաքննողների խոսքերով՝ կրկին վերլուծվելու են մի քանի հարյուր հիվանդների գործեր, ովքեր այդ ժամանակահատվածում մահացել են հիվանդանոցում, որում աշխատում էր Նիլսը, ինչն էլ կարող է նոր արտաշիրմումների պատճառ հանդիսանալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը