Լրատվամիջոցներն անիրավացիորեն հարվածում են բոլոր հայերին' մի քանի ամբաստանյալների հանցագործության պատճառով
«Մեդիքերից» (Medicare) միլիոնավոր դոլարներ շորթելու համար մեղադրվող մի քանի հայերի մասին լայնորեն շրջանառվող հաղորդումների առնչությամբ առաջին խնդիրն այն է, որ այդ անձինք անմեղ են համարվում, քանի դեռ նրանց մեղավորությունն ապացուցված չէ: Միայն դատարանի կողմից մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց կարելի է որակել որպես կեղծարարներ կամ հանցագործներ:
Իսկ ավելի վիրավորականն այն է, որ լրատվամիջոցներն իրենց հախուռն ընդհանրացումներով արատավորում են ամբողջ հայության բարի համբավը' ամոթի սուր զգացում առաջացնելով միլիոնավոր օրինապաշտ հայերի մոտ, որոնք չափազանց զգայուն են իրենց վարքի հանդեպ: Անցյալ շաբաթվա զգայացունց վերնագրերը' «Հայկական հանցագործության սինդիկատի» կամ «Հայ ոճրագործների» մասին ամբողջովին ցնցեցին ամերիկահայ համայնքը: Շահարկելով լրատվամիջոցների բարձրացրած աղմուկը' ի հայտ եկան տարաբնույթ ռասիստներ, հայատյացներ, և բնականաբար որոշ թուրքեր, որոնք համացանցի զանազան կայքերում հակահայկական լկտի մեկնաբանություններ տեղադրեցին:
Այս ձերբակալությունների առնչությամբ ամենավիրավորական ակնարկներն արվեցին «Երիտթուրքերը» կոչվող ամերիկյան ռադիո/համացանցային շոուի ժամանակ: Կարծես թե շոուի անվանումը բավարար չէր հայությանը վիրավորելու համար, դեռ համահաղորդավարները' ամերիկահայ Աննա Գասպարյանը և թուրքական ծագումով ամերիկացի Գենկ Ույգուրը, անցյալ շաբաթ կրկնակի հարվածներ հասցրին ամբաստանյալներին, ինչպես նաև ամբողջ հայությանը:
Գասպարյանի հայ լինելու փաստն էլ ավելի վիրավորական դարձրեց նրա մեկնաբանությունները: Զվարճալի կամ հետաքրքրական երևալու ձգտումը նրան իրավունք չէր տալիս լուտանքներ թափել այն անձանց վրա, որոնք պարզապես մեղադրվում են, սակայն որևէ հանցագործության համար դեռ չեն դատապարտվել, ինչպես նաև ամբողջ համայնքի վրա' մի քանիսի ենթադրյալ հանցագործության համար: Ահա որոշ հատվածներ համահաղորդավարների վիրավորական դիտողություններից.
Գասպարյան. «Վերջերս տասնյակ հայեր են ձերբակալվել ողջ Միացյալ Նահանգներում' «Մեդիքերի» հետ կապված խարդախության համար: Սա հայերի սովորական հնարքն է: Այս է հայերի գործունեությունը: Եվ այս մեծ չափազանցություն է: Եվ այդ կեղծարարների մեծ մասն ապրում է Գլենդելում, Կալիֆորնիայում: Ես կատակ չեմ անում: Սա փաստ է:
Ույգուր. Ճիշտ է բառիս բուն իմաստով [Ծիծաղ]: Ի դեպ, ինձ համար զվարճալի է Գլենդելում հայ համայնքի կողմից «Մեդիքերի» խարդախությունը: [Հայկական առոգանության ընդօրինակմամբ]. «Դո՞ւք բժշկական խարդախություն արել եք: Իհարկե: Ո՞վ «Մեդիքերի» խարդախություն չի արել: Դե...»: Նմա՞ն է հայկական առոգանությանը:
Գասպարյան. Այո, մոտ է: Այսպիսով, ինչ պետք է անեին այս անձինք. նրանք պետք է գողանային Միացյալ Նահանգների իրական բժիշկների ու հարյուր հազարավոր մարդկանց անձնական տվյալներն ու կեղծ պահանջներ ներկայացնեին: Նրանք պետք է երևակայական բժշկական կլինիկաներ ստեղծեին, որոնք նույնիսկ գոյություն չեն ունեցել և ապա վճարման հաշիվ ներկայացնեին «Մեդիքերի» բուժումներից օգտվելու համար, որոնք երբեք չեն եղել, իսկ «Մեդիքերը» պետք է գումարներ փոխանցեր այդ կեղծ բժիշկներին կամ այն բժիշկներին, որոնց տվյալները գողացել էին....
Ույգուր. Թույլ տուր ավելի մանրամասն ներկայացնել, թէ դա ինչպես է աշխատում: Այն շատ հետաքրքիր է: Այսպիսով, նրանք գողացել են բժիշկների անունների ցանկը....
Գասպարյան. ...Սա խայտառակություն է երկու կողմի համար: Ամոթ հայերին և ամոթ կառավարությանը' մինչև օրս չհասկանալու համար, որ այդ հայերը 163 միլիոն դոլար են գողացել «Մեդիքերից»: [Իրական թիվը 35 մլն դոլար է]:
Ույգուր. Գիտե՞ս ինչ: Սա բավականին լուրջ խարդախություն է: Պետք է հայերին շնորհավորել: Նրանք իսկապես աշխատում են Գլենդելում: [Ծիծաղ]:
Գասպարյան. Եվ ոչ միայն Գլենդելում: Այդ հայերն ամբողջ երկրի տարածքում են: Այսպես, հայեր կան Նյու Յորքում, Կալիֆորնիայում, մի քանիսը' Օհայոյում, ոմանք' Նյու Մեքսիկոյում, ոմանք' Ֆլորիդայում և ամենուր: Սա զանգվածային գործարք է: Նրանք բոլորը կապված են միմյանց հետ: Նրանք բոլորը գիտեն, թե ինչ են անում: Սա խելագարություն է: Փաստորեն, իշխանությունները դա հավասարեցնում են մաֆիային: Ստացվում է, որ Միացյալ Նահանգներում հայկական մաֆիա է գործում: Թվում է, թե իմ մի մասը պետք է հպարտանար դրանով, քանի որ մի քիչ «թարս» եմ, սակայն մյուս մասը, իհարկե նվաստացած է: Ես այնքան վատ եմ զգում այն մարդկանց համար, որոնք այս ամենի զոհն են, որովհետև ոչ միայն կառավարությունից են միլիոններ գողացել, այլ նաև' այդ մարդկանց անձնական տվյալները: Այսպիսով, այդ հայերը կարող են նստել տանը, վարել իրենց «Ռոլս Ռոյսերը» և որևէ բան չանել:
Ույգուր. Ես ավելի հակասական կարծիք ունեմ այս ամենի մասին: Ակնհայտ է, որ նրանք չէին կարող ավելի սխալ չլինել' ձերբակալվել, բանտ նստել և այլն: Խոսքն այդ մասին չէ: Սակայն մյուս կողմից, սա մի փոքր հանճարեղ է.... Գիտես, թե ինչ է կատարվում: Մարդիկ ագահ են դարձել: Մի անգամ խարդախություն անելուց հետո, երբ երկար ժամանակ չես բռնվում, սկսում ես մտածել այն ավելի մեծ թափով անելու մասին: Յուրաքանչյուրն ուզում է, որ մի բան էլ իրեն հասնի:Հաջորդը, Գլենդելում բոլորը գիտեն և բոլորն ուզում են իրենց փայը: Իհարկե, սրա տգեղ կողմն էլ կա: Կարծում եմ բոլորդ տեսաք, որ նկարում պատկերվածը «vor» էր:
Գասպարյան. Ի դեպ, «vor» հայերեն նշանակում է «հետույք»: Հետաքրքիր է, թե ինչու են լուրերի բոլոր հոդվածներում նրան «vor» անվանում:
Ույգուր. Լուրերի հոդվածները պնդում են, որ «vor» նշանակում է «օրենքով գող», որը շատ տարօրինակ բան է...
Իրավական և լրագրողական բոլոր նորմերը խախտելով, Շոուի համահաղորդավարները երբեք չօգտագործեցին «կասկածյալ» կամ «մեղադրվող» բառերը' ամբաստանյալների մասին խոսելու ընթացքում: Եթե այս անձանցից ոմանց նկատմամբ առաջադրված մեղադրանքները դադարեցվեն, ապա Գասպարյանի և Ույգուրի դեմ կարող են դատական գործ հարուցել զրպարտության համար:
Մինչ օրս տասնյակ հազարավոր հեռուստադիտողներ համացանցի զանազան կայքերում դիտել են այս դրվագը, իսկ ավելի շատերը' լսել ռադիոյով: Միայն YouTube-ում 800-ից ավելի հեռուստադիտողներ մեկնաբանություններ են արել: Դուք կարող եք շոուն դիտել և մեկնաբանություններ տեղադրել հետևյալ կայքէջում. http://www.youtube.com/watch?v=qUrFaecJOqE
Լրատվամիջոցներն անիրավացիորեն հարվածում են բոլոր հայերին' մի քանի ամբաստանյալների հանցագործության պատճառով
«Մեդիքերից» (Medicare) միլիոնավոր դոլարներ շորթելու համար մեղադրվող մի քանի հայերի մասին լայնորեն շրջանառվող հաղորդումների առնչությամբ առաջին խնդիրն այն է, որ այդ անձինք անմեղ են համարվում, քանի դեռ նրանց մեղավորությունն ապացուցված չէ: Միայն դատարանի կողմից մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց կարելի է որակել որպես կեղծարարներ կամ հանցագործներ:
Իսկ ավելի վիրավորականն այն է, որ լրատվամիջոցներն իրենց հախուռն ընդհանրացումներով արատավորում են ամբողջ հայության բարի համբավը' ամոթի սուր զգացում առաջացնելով միլիոնավոր օրինապաշտ հայերի մոտ, որոնք չափազանց զգայուն են իրենց վարքի հանդեպ: Անցյալ շաբաթվա զգայացունց վերնագրերը' «Հայկական հանցագործության սինդիկատի» կամ «Հայ ոճրագործների» մասին ամբողջովին ցնցեցին ամերիկահայ համայնքը: Շահարկելով լրատվամիջոցների բարձրացրած աղմուկը' ի հայտ եկան տարաբնույթ ռասիստներ, հայատյացներ, և բնականաբար որոշ թուրքեր, որոնք համացանցի զանազան կայքերում հակահայկական լկտի մեկնաբանություններ տեղադրեցին:
Այս ձերբակալությունների առնչությամբ ամենավիրավորական ակնարկներն արվեցին «Երիտթուրքերը» կոչվող ամերիկյան ռադիո/համացանցային շոուի ժամանակ: Կարծես թե շոուի անվանումը բավարար չէր հայությանը վիրավորելու համար, դեռ համահաղորդավարները' ամերիկահայ Աննա Գասպարյանը և թուրքական ծագումով ամերիկացի Գենկ Ույգուրը, անցյալ շաբաթ կրկնակի հարվածներ հասցրին ամբաստանյալներին, ինչպես նաև ամբողջ հայությանը:
Գասպարյանի հայ լինելու փաստն էլ ավելի վիրավորական դարձրեց նրա մեկնաբանությունները: Զվարճալի կամ հետաքրքրական երևալու ձգտումը նրան իրավունք չէր տալիս լուտանքներ թափել այն անձանց վրա, որոնք պարզապես մեղադրվում են, սակայն որևէ հանցագործության համար դեռ չեն դատապարտվել, ինչպես նաև ամբողջ համայնքի վրա' մի քանիսի ենթադրյալ հանցագործության համար: Ահա որոշ հատվածներ համահաղորդավարների վիրավորական դիտողություններից.
Գասպարյան. «Վերջերս տասնյակ հայեր են ձերբակալվել ողջ Միացյալ Նահանգներում' «Մեդիքերի» հետ կապված խարդախության համար: Սա հայերի սովորական հնարքն է: Այս է հայերի գործունեությունը: Եվ այս մեծ չափազանցություն է: Եվ այդ կեղծարարների մեծ մասն ապրում է Գլենդելում, Կալիֆորնիայում: Ես կատակ չեմ անում: Սա փաստ է:
Ույգուր. Ճիշտ է բառիս բուն իմաստով [Ծիծաղ]: Ի դեպ, ինձ համար զվարճալի է Գլենդելում հայ համայնքի կողմից «Մեդիքերի» խարդախությունը: [Հայկական առոգանության ընդօրինակմամբ]. «Դո՞ւք բժշկական խարդախություն արել եք: Իհարկե: Ո՞վ «Մեդիքերի» խարդախություն չի արել: Դե...»: Նմա՞ն է հայկական առոգանությանը:
Գասպարյան. Այո, մոտ է: Այսպիսով, ինչ պետք է անեին այս անձինք. նրանք պետք է գողանային Միացյալ Նահանգների իրական բժիշկների ու հարյուր հազարավոր մարդկանց անձնական տվյալներն ու կեղծ պահանջներ ներկայացնեին: Նրանք պետք է երևակայական բժշկական կլինիկաներ ստեղծեին, որոնք նույնիսկ գոյություն չեն ունեցել և ապա վճարման հաշիվ ներկայացնեին «Մեդիքերի» բուժումներից օգտվելու համար, որոնք երբեք չեն եղել, իսկ «Մեդիքերը» պետք է գումարներ փոխանցեր այդ կեղծ բժիշկներին կամ այն բժիշկներին, որոնց տվյալները գողացել էին....
Ույգուր. Թույլ տուր ավելի մանրամասն ներկայացնել, թէ դա ինչպես է աշխատում: Այն շատ հետաքրքիր է: Այսպիսով, նրանք գողացել են բժիշկների անունների ցանկը....
Գասպարյան. ...Սա խայտառակություն է երկու կողմի համար: Ամոթ հայերին և ամոթ կառավարությանը' մինչև օրս չհասկանալու համար, որ այդ հայերը 163 միլիոն դոլար են գողացել «Մեդիքերից»: [Իրական թիվը 35 մլն դոլար է]:
Ույգուր. Գիտե՞ս ինչ: Սա բավականին լուրջ խարդախություն է: Պետք է հայերին շնորհավորել: Նրանք իսկապես աշխատում են Գլենդելում: [Ծիծաղ]:
Գասպարյան. Եվ ոչ միայն Գլենդելում: Այդ հայերն ամբողջ երկրի տարածքում են: Այսպես, հայեր կան Նյու Յորքում, Կալիֆորնիայում, մի քանիսը' Օհայոյում, ոմանք' Նյու Մեքսիկոյում, ոմանք' Ֆլորիդայում և ամենուր: Սա զանգվածային գործարք է: Նրանք բոլորը կապված են միմյանց հետ: Նրանք բոլորը գիտեն, թե ինչ են անում: Սա խելագարություն է: Փաստորեն, իշխանությունները դա հավասարեցնում են մաֆիային: Ստացվում է, որ Միացյալ Նահանգներում հայկական մաֆիա է գործում: Թվում է, թե իմ մի մասը պետք է հպարտանար դրանով, քանի որ մի քիչ «թարս» եմ, սակայն մյուս մասը, իհարկե նվաստացած է: Ես այնքան վատ եմ զգում այն մարդկանց համար, որոնք այս ամենի զոհն են, որովհետև ոչ միայն կառավարությունից են միլիոններ գողացել, այլ նաև' այդ մարդկանց անձնական տվյալները: Այսպիսով, այդ հայերը կարող են նստել տանը, վարել իրենց «Ռոլս Ռոյսերը» և որևէ բան չանել:
Ույգուր. Ես ավելի հակասական կարծիք ունեմ այս ամենի մասին: Ակնհայտ է, որ նրանք չէին կարող ավելի սխալ չլինել' ձերբակալվել, բանտ նստել և այլն: Խոսքն այդ մասին չէ: Սակայն մյուս կողմից, սա մի փոքր հանճարեղ է.... Գիտես, թե ինչ է կատարվում: Մարդիկ ագահ են դարձել: Մի անգամ խարդախություն անելուց հետո, երբ երկար ժամանակ չես բռնվում, սկսում ես մտածել այն ավելի մեծ թափով անելու մասին: Յուրաքանչյուրն ուզում է, որ մի բան էլ իրեն հասնի: Հաջորդը, Գլենդելում բոլորը գիտեն և բոլորն ուզում են իրենց փայը: Իհարկե, սրա տգեղ կողմն էլ կա: Կարծում եմ բոլորդ տեսաք, որ նկարում պատկերվածը «vor» էր:
Գասպարյան. Ի դեպ, «vor» հայերեն նշանակում է «հետույք»: Հետաքրքիր է, թե ինչու են լուրերի բոլոր հոդվածներում նրան «vor» անվանում:
Ույգուր. Լուրերի հոդվածները պնդում են, որ «vor» նշանակում է «օրենքով գող», որը շատ տարօրինակ բան է...
Իրավական և լրագրողական բոլոր նորմերը խախտելով, Շոուի համահաղորդավարները երբեք չօգտագործեցին «կասկածյալ» կամ «մեղադրվող» բառերը' ամբաստանյալների մասին խոսելու ընթացքում: Եթե այս անձանցից ոմանց նկատմամբ առաջադրված մեղադրանքները դադարեցվեն, ապա Գասպարյանի և Ույգուրի դեմ կարող են դատական գործ հարուցել զրպարտության համար:
Մինչ օրս տասնյակ հազարավոր հեռուստադիտողներ համացանցի զանազան կայքերում դիտել են այս դրվագը, իսկ ավելի շատերը' լսել ռադիոյով: Միայն YouTube-ում 800-ից ավելի հեռուստադիտողներ մեկնաբանություններ են արել: Դուք կարող եք շոուն դիտել և մեկնաբանություններ տեղադրել հետևյալ կայքէջում. http://www.youtube.com/watch?v=qUrFaecJOqE
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.՝ Ռ.Ավագյանի