Տնտեսական

23.06.2016 11:25


Նաիրիտցիները Կառավարության մոտ ցույց են իրականացնում

Նաիրիտցիները Կառավարության մոտ ցույց են իրականացնում

Այս պահին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին բողոքի գործողություն են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նրանք մտադիր են այնտեղից երթով շարժվել Բաղրամյան 26։

Նաիրիտցիները պահանջում են նոր կյանք պարգևել գործարանին՝ «զարկ տալով և արթնացնելով քնած, անտարբեր, արտադրությունից ոչինչ չհասկացող, իրենց ոչ համապատասխան աթոռներ զավթած չինովնիկներին»։

Գործարանի աշխատակիցներն ավելի վաղ դիմել էին մի շարք քաղաքական ուժերի՝ կոչ անելով սատարել նաիրիտցիներին, լինել իրենց կողքին։

Նաիրիտցիների պահանջին արձագանքել է նաև ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը։

Կուսակցության անդամ Աղվան Պողոսյանը, ով այս պահին գտնվում է Կառավարության շենքի մոտ, «7օր»–ի հետ զրույցում ասել է.

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը միանգամից արձագանքեց իրենց աջակցելու նաիրիտցիների կոչին, և այսօր մենք մեր համախոհներով ևս մասնակցում ենք տեղի ունեցող բողոքի ակցիային։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը կողմնակից է, որպեսզի «Նաիրիտի» հարցը քննարկվի ՀՀ իշխանությունների կողմից, և տրվի համապարփակ լուծում։

Նա նաև ընգծել է, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության գլխավոր առաքելությունը երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելն է, հետևաբար «Նաիրիտի» վերագործարկումը լուրջ խթան կարող է հանդիսանալ երկրի տնտեսության համար, և կուսակցությունը նաիրիտցիների հետ պատրաստ է մինչև վերջ պայքարել գործարանի վերագործարկման հարցը լուծելու նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը