Գրագողության հարցով դատական նիստում «Led Zeppelin»–ի առաջնորդը հայտարարել է, որ կորցրել է հիշողությունը
Լոս Անջելեսում գրագողության գործով դատական աղմկահարույց հետաքննություն է սկսվել։ Բրիտանական լեգենդար «Led Zeppelin» ռոք խմբի երաժիշտներին մեղադրում են իրենց գլխավոր «Stairway to Heaven» հիթը «Spirit»–ից գողանալու մեջ, որի հետ ժամանակին ելույթ են ունեցել։ BBC–ի փոխանցմամբ՝ «Led Zeppelin»–ի երաժիշտ Ռոբերտ Փլանթը հայտարարել է, որ այդպիսի բան չի հիշում։
«Led Zeppelin»–ը նույն բեմում երգել է «Spirit»–ի հետ 1960-ականների վերջին։ Մեղադրող կողմի կարծիքով «Stairway to Heaven»–ը «Taurus»–ի փոքր–ինչ փոփոխված տարբերակն է։
Դատախազի հարցերին ի պատասխան՝ Փլանթը հայտարարել է, որ ոչ ոքի չի հիշում, որոնց հետ ելույթ է ունեցել 1960-ականներին. երաժիշտը պատմել է, որ իր մոտ հիշողության հետ կապված խնդիրներ են առաջացել կնոջ հետ ՃՏՊ–ի ենթարկվելուց հետո։
«Led Zeppelin»–ի անդամները հերքում են գրագողության փաստը՝ նշելով, որ «Stairway to Heaven»–ը գրվել է 1971–ին, իսկ «Spirit»–ի երգը շարադրման ընթացքում ոչ մի դեր չի խաղացել։

7or.am