Լրահոս

10.12.2009 12:55


ԿԲ նախկին նախագահ. «... ես չգիտեմ ՝դեպի ո՞ւր ենք գնում»

ԿԲ նախկին նախագահ. «... ես չգիտեմ ՝դեպի ո՞ւր ենք գնում»

ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2009թ.՝ ասել է, որ տարին վատագույններից է, և այս ամենից պետք է զրակացություններ անել, հատկապես՝ իշխանությունները։

-Նրանք պետք է եզրակացնեն, որ անկարող են որևէ բան անելու։ Ես չեմ մտածում, որ նրանք չունեն ձգտում։ Ես անկեղծորեն մտածում եմ, որ այն անձինք, որոնց ուսերի վրա դրված է Հայաստանի պետության բեռը, ձգտումներ ունեն, ինչ-որ բան ուզում են անել, բայց արդյունքը, ցավոք, սա է։ Եվ եթե այսօր եզրակացություն չանեն, մենք շատ ավելի վատ վիճակում ենք գտնվելու առաջիկայում,-նշել է նա։

Ըստ Բագրատ Ասատրյանի՝ պետք է ընդունել, որ  միջազգային ֆինասատնտեսական ճգնաժամը չէր կարող այդ աստիճան ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։

-Սա մեր ներքին ճգնաժամի արդյունքն է, սա տարիների ընթացքում տնտեսական քաղաքականության, և ոչ միայն տնտեսական, այլ ընդհանրապես պետական քաղաքակնության բացերի հետևանքն է։ Մեր բացասական արդյունքերը հատուկ են մեր կյանքի, ըստ էության, գրեթե բոլոր ոլորտներին։ Մենք 2009թ. ընթացքում դարձել ենք մի երկիր, որտեղ օրինականությունն է պակասում, մենք 2009թ. ընթացում մի ճանապարհով ենք անցել, որտեղ արդարությունն է պակասել։ Մենք գնում ենք դեպի... ես չգիտեմ՝ դեպի ո՞ւր ենք գնում։ Ժամանակն է, որ կոչ անենք, որ սթափվեն,-հավելել է ԿԲ նախկին նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը