«Համախմբումն» ուշադրության կենտրոնում է պահելու զարգացումները Արցախի շուրջ
Ալիև-Սարգսյան վերջին հանդիպումը բավականին մտահոգիչ էր։ Բոլորս կարծես սովորել ենք, որ այդ հանդիպումները որևէ արդյունք չեն տալիս, կողմերին որևէ պայմանավորվածության գալ չի հաջողվում. հանդիպում են հանդիպելու համար․ Ալիևն ասում է՝ «Ղարաբաղը տվե՛ք», Սարգսյանն էլ․․․չգիտեմ՝ ինչ էր ասում, բայց պետք է որ ասեր՝ «Չենք տալու»։ Սակայն ապրիլյան դեպքերից հետո պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանի դիրքորոշումն այդքան էլ սկզբունքային չէ․․․Ընդհանրապես, այդ մարդն իր կյանքը չի ծանրաբեռնում որևէ սկզբունքով։ Ի հայտ եկան կազանյան պայմանավորվածությունները, համաձայն որոնց՝ Սարգսյանը պատրաստվում էր Ադրբեջանին զիջել Ղարաբաղի տարածքը՝ առանց որևէ իրական երաշխիքի։
Ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ Ալիևի դիրքորոշումը շատ հստակ է՝ «Կառաբախ բիզիմդիր»․նա պահանջում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մտնի Ադրբեջանի կազմ։ Եվ գոնե հրապարակային նա պատրաստ չէ որևէ զիջման այս հարցում։ Նա մշտապես բոլոր հանդիպումներից հետո խոսում է բանակցային գործընթացի անարդյունավետության, ԵԱՀԿ Մինսկի խմբի ապիկարության մասին։ Եվ ահա հանկարծ այս հանդիպումը, որը տեղի ունեցավ ապրիլյան սրացումից հետո, որի արդյունքում ստատուս-քվոն փոխվեց ի վնաս հայկական կողմի։ Ալիևը հայտարարում է, որ այս հանիպումը կառուցողական էր։ Սերժ Սարգսյանն այդպիսի բան չի ասում։
Կարելի է ենթադրել, որ առաջիկայում սպասվում են նոր զարգացումներ, որոնք հազիվ թե բխեն Հայաստանի ու Արցախի ազգային շահերից։ Սերժ Սարգսյանն էլ լինելու է այդ զարգացումների գլխավոր դերակատարներից մեկը։ Պարզ է նաև, որ իր լռությունը պայմանավորված է գալիք խորհրդարանական ընտրություններով, որոնք որոշիչ են լինելու բոլորիս համար։ Այսօր էլ պարզ դարձավ, որ Սարգսյանն ու Ալիևը համաձայնության են եկել «փուլային տարբերակով լուծելու խնդիրը»։ Եվ այժմ արդեն Հայաստանի ազգային և բոլորիս անձնական շահից է բխում թույլ չտալ Սերժ Սարգսյանին իրագործել, Ալիևի բնորոշմամբ, «կառուցողական» պայմանավորվածությունները։ Այս վտանգավոր ծրագիրը կանխելու համար մեզ գործընկեր է պետք խորհրդարանում, և որպես այդպիսի գործընկեր՝ ես տեսնում եմ «Համախմբում» կուսակցությանը։ Այս կուսակցությունը թերևս այսօր միակն է, որն ունի հայերի համար «կառուցողական» մոտեցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին, ունի հստակ սկզբունքային դիրքորոշում և մարդկային ներուժ՝ այդ դիրքորոշումներն ու պատկերացումները կյանքի կոչելու։ Գալիք խորհրդարանական ընտրությունները թերևս վերջին հնարավորությունն են՝ խուսափելու անցանկալի զարգացումներից և կանխելու նոր և ավելի դաժան սրացումները։
«Համախմբումն» ուշադրության կենտրոնում է պահելու զարգացումները Արցախի շուրջ
Ալիև-Սարգսյան վերջին հանդիպումը բավականին մտահոգիչ էր։ Բոլորս կարծես սովորել ենք, որ այդ հանդիպումները որևէ արդյունք չեն տալիս, կողմերին որևէ պայմանավորվածության գալ չի հաջողվում. հանդիպում են հանդիպելու համար․ Ալիևն ասում է՝ «Ղարաբաղը տվե՛ք», Սարգսյանն էլ․․․չգիտեմ՝ ինչ էր ասում, բայց պետք է որ ասեր՝ «Չենք տալու»։ Սակայն ապրիլյան դեպքերից հետո պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանի դիրքորոշումն այդքան էլ սկզբունքային չէ․․․Ընդհանրապես, այդ մարդն իր կյանքը չի ծանրաբեռնում որևէ սկզբունքով։ Ի հայտ եկան կազանյան պայմանավորվածությունները, համաձայն որոնց՝ Սարգսյանը պատրաստվում էր Ադրբեջանին զիջել Ղարաբաղի տարածքը՝ առանց որևէ իրական երաշխիքի։
Ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ Ալիևի դիրքորոշումը շատ հստակ է՝ «Կառաբախ բիզիմդիր»․նա պահանջում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մտնի Ադրբեջանի կազմ։ Եվ գոնե հրապարակային նա պատրաստ չէ որևէ զիջման այս հարցում։ Նա մշտապես բոլոր հանդիպումներից հետո խոսում է բանակցային գործընթացի անարդյունավետության, ԵԱՀԿ Մինսկի խմբի ապիկարության մասին։ Եվ ահա հանկարծ այս հանդիպումը, որը տեղի ունեցավ ապրիլյան սրացումից հետո, որի արդյունքում ստատուս-քվոն փոխվեց ի վնաս հայկական կողմի։ Ալիևը հայտարարում է, որ այս հանիպումը կառուցողական էր։ Սերժ Սարգսյանն այդպիսի բան չի ասում։
Կարելի է ենթադրել, որ առաջիկայում սպասվում են նոր զարգացումներ, որոնք հազիվ թե բխեն Հայաստանի ու Արցախի ազգային շահերից։ Սերժ Սարգսյանն էլ լինելու է այդ զարգացումների գլխավոր դերակատարներից մեկը։ Պարզ է նաև, որ իր լռությունը պայմանավորված է գալիք խորհրդարանական ընտրություններով, որոնք որոշիչ են լինելու բոլորիս համար։ Այսօր էլ պարզ դարձավ, որ Սարգսյանն ու Ալիևը համաձայնության են եկել «փուլային տարբերակով լուծելու խնդիրը»։ Եվ այժմ արդեն Հայաստանի ազգային և բոլորիս անձնական շահից է բխում թույլ չտալ Սերժ Սարգսյանին իրագործել, Ալիևի բնորոշմամբ, «կառուցողական» պայմանավորվածությունները։
Այս վտանգավոր ծրագիրը կանխելու համար մեզ գործընկեր է պետք խորհրդարանում, և որպես այդպիսի գործընկեր՝ ես տեսնում եմ «Համախմբում» կուսակցությանը։ Այս կուսակցությունը թերևս այսօր միակն է, որն ունի հայերի համար «կառուցողական» մոտեցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին, ունի հստակ սկզբունքային դիրքորոշում և մարդկային ներուժ՝ այդ դիրքորոշումներն ու պատկերացումները կյանքի կոչելու։ Գալիք խորհրդարանական ընտրությունները թերևս վերջին հնարավորությունն են՝ խուսափելու անցանկալի զարգացումներից և կանխելու նոր և ավելի դաժան սրացումները։
Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից