Դիվանագետ Բրայզան դրական է գնահատել Սանկտ Պետերբուրգում ԼՂ հարցով կայացած հանդիպումը
Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը դրական փաստ է համարվում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ–ից ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Հարավային Կովկասի երկրների պետքարտուղարի նախկին օգնական Մեթյու Բրայզան։
Համաձայն նախագահների եռակողմ հանդիպման արդյունքների՝ կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշել են փոխըմբռնման ձեռք բերման մասին մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը թույլ կտա առաջընթացի պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։
«Սանկտ Պետերբուրգում Ղարաբաղի հակամարտության հարցով կայացած գագաթաժողովը բարենպաստ հոգեբանական մթնոլորտ է ստեղծել քաղաքական գործընթացի հետագա առաջխաղացման համար։ Հանդիպումից հետո հակամարտության լուծման հարցում գլոբալ փոփոխություններ և բեկումներ չէին ակնկալվում։ Հանդիպումը ամրապնդել է սույն թվականի մայիսի 16–ին Վիեննայում ձեռք բերած արդյունքները։ Որոշում է կայացվել ավելացնել ԵԱՀԿ դիտորդների քանակը։ Այն, որ հանդիպումը կայացել է, արդեն իսկ, անխոս, դրական փաստ է»,– մեջբերում է Բրայզայի խոսքերը «Trend» գործակալությունը։
Բրայզայի խոսքերով՝ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր մասնակցությամբ ցանկացել է ամրապնդել խաղաղարարի իր կերպարը և դրանով իսկ ազդել ԵՄ–ի վրա՝ պատժամիջոցները հանելու հարցում, որոնք նախատեսված են Ռուսաստանի համար Ուկրաինայի հետ կապված ճգնաժամից հետո։

7or.am