Ղարաբաղի հարցով ՌԴ–ում տեղի ունեցած հանդիպումը ցույց տվեց, որ կողմերը ժամանակ են ուզում շահել։
Իլհամ Ալիևի ծրագրերը հայտնի են. նա պահանջում է ամբողջը և պատրաստվում պատերազմի։ Նրան ժամանակը պետք է զինատեսակների, արկերի ու հրթիռների քանակը համալրելու և լայնամասշտաբ գրոհի անցնելու համար (խոսքը մեկ–երկու տարվա մասին է)։
Սերժ Սարգսյանի ծրագրերն էլ են հայտնի. նա Ղարաբաղի հարցում պատրաստ է գնալ տխրահռչակ կազանյան տարբերակով, այսինքն՝ չի պատրաստվում պատերազմի, կողմ է տարածքային զիջումներին ու Ղարաբաղի կարգավիճակն անորոշ ժամանակների թողնելուն։ Դատելով նրա գործունեությունից, ավելի ճիշտ՝ պաշտպանական համակարգի բարելավման հարցերում նրա անգործությունից՝ անվտանգության առումով նա հույսը դրել է երրորդ ուժի վրա։
Սարգսյանը բոլոր պետական ռեսուրսներն օգտագործում է վերարտադրության նպատակով և ամբողջ թափով պատրաստվում է 2017թ. ԱԺ ընտրություններին։
Ալիևի ու Սարգսյանի քայլերի կոնտրաստայնությունը ցույց է տալիս, որ Հայաստանն ու Ղարաբաղը լրջագույն խնդրի առաջ կարող են կանգնել առաջիկայում։
Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք հսկայական բացեր ունենք ինչպես սպառազինությունների, այնպես էլ կազմակերպվածության առումով։ Հետևաբար, այն հարաբերական զինադադարը, որ հաստատվել է, մեր ժողովուրդը պետք է արդյունավետ օգտագործի։ Իսկ դա հնարավոր է միայն քաղաքական փոփոխությունների պարագայում։ Սարգսյանից ակնկալիք ունենալն առնվազն միամտություն է, եթե, իհարկե, ակնկալիքդ այն չէ, որ նա գնա միակողմանի զիջումների։
Եթե մենք ներքին փոփոխությունների չգնանք, ապա ապրիլյան դեպքերը հետագայում կարող են կրկնվել, բայց՝ շատ ավելի մեծ մասշտաբով ու շատ ավելի վատ հետևանքներով։ Պատերազմից ու կապիտուլյացիայից խուսափելու լավագույն մեթոդը պատերազմին պատրաստվելն է։
Ով ինչպես կօգտագործի ժամանակը

Կորյուն Մանուկյան