Քաղաքական

22.06.2016 14:07


Արամ Աթեշյանը Հայաստան չի այցելի

Արամ Աթեշյանը Հայաստան չի այցելի

Պոլսո Հայոց Պատրիարքարանի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի այցը Հայաստան չեղարկվում է: Այս մասին «NewsBook»-ի հետ զրույցում հայտնեց Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Սակայն տեր Վահրամ քահանա Մելիքյանն այցի չեղարկման հետ կապված մանրամասներ չներկայացրեց:

Հիշեցնենք` պլանավորվում էր, որ Կոստանդնուպոլսի Հայ առաքելական եկեղեցու պատրիարքարանի Ընդհանուր փոխանորդ Տեր Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը հունիսի 15-ին կմեկնի Ռուսաստան, որից հետո նա պետք է գար Հայաստան՝ մասնակցելու Գերագույն Հոգևոր Խորհուրդի նիստերին, ինչպես նաև Ֆրանցիսկոս Սրբազան Պապի՝ Հայաստան այցելության առթիվ կազմակերպված միջոցառումներին։ Սակայն նրա այցը զայրացրել է հայ հասարակությանը, քանի որ Աթեշյանը միշտ աչքի է ընկել Թուրքիայի իշխանության հպատակը լինելու դրսևորումներով: Հայերի համբերության բաժակը լցրեց Աթեշյանի նամակը Թուրիքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, քանի որ Աթեշյանը քննադատել էր Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը:

Մանրամասները՝ «NewsBook»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը