Կարծիք

22.06.2016 12:24


Բնականաբար, փչացնելու թեման «սլիվ» են անում հենց իշխանությունները

Բնականաբար, փչացնելու թեման «սլիվ» են անում հենց իշխանությունները

Գիտեի, որ, այսպես կոչված, «արմատական ընդդիմադիր» թերթերը իշխանությունների կողմից օգտագործվում են միմյանց նկատմամբ հաշվեհարդրար տեսնելու համար: Վերջին օրերին արդեն անձամբ ականատես եղա, թե ինչպես է աշխատում այդ մեխանիզմը:
Պատմեմ, դուք էլ իմացեք: Եթե հատկապես իշխանության ներսից ուզում են մեկի դեմ ինչ–որ բան գրեն իշխանության ներսում գտնվող մեկ այլ օղակի պատվերով, «մեսիջ» փոխանցեն կամ պարազապես «փչացնեն»՝ ինչ-ինչ նպատակներով, ուրեմն այդ մարդու կամ նրա հարազատների դեմ կանխիկ գումարով կամ այլ տիպի ծառայություններ մատուցելով հոդված են պատվիրում «խիստ ընդդիմադիր» դեղնոտ թերթերից մեկնին: «Խիստ ընդդիմադիր» թերթոնները կամ դրանց առանձին լրագրողներ, փողին մուննաթ տարաբերակով, դնում նախշում են էդ մարդուն: Բնականաբար, փչացնելու թեման «սլիվ» են անում հենց իշխանությունները: «Սլիվը» մեկ-մեկ ճիտ է լինում, մեկ-մեկ էլ՝ բացարձակ սուտ, դե, սարքում են, էլի պատվեր կատարող լրագրողի գլխին:
Հետո «խիստ ընդդիմադիր» թերթում լույս տեսած «փչացնող» հոդվածը, իրար հերթ չտալով, իրենց մամուլի տեսություն բաժիններով սկսում են ցրել «անկախ», «կիսաանկախ» եւ հենց իշխանական ինտերնետային ԶԼՄ-ները: Տրամաբանությունը հետեւյալն է. քանի որ մարդիկ իշխանական ԶԼՄ-ներին չեն հավատում ու, մեծ հաշվով, թքած ունեն դրանց ասածների վրա, ուստի իմաստ էլ չունի իրենց իսկ ԶԼՄ-ներին իրենց մարդկանց դեմ պատվեր տալը: Ուստի պատվերի համար ընտրում են իրենց ձեռքի տակ աշխատող, փողին մուննաթ տարբերակով միշտ պատրաստ «անկախ» ու «ըդդիմադիր» ԶԼՄ-ների այն տրամաբանությամբ, որ սրանց մարդիկ հիմնականում հավատում են: Ու սույն շղթայով մեկը մեկով փող է աշխատում, կամ հարցեր են լուծվում, իսկ ընթերցողներն էլ միամիտ-միամիտ կարդում են:
Քանի որ ԶԼՄ-ների ոչ այդքան մաքուր ոլորտին ահագին ծանոթ եմ, դրա համար ուղղակի խորհուրդ կտամ շատ զգույշ վերաբերվել յուրաքանչյուր ինոֆրմացիայի, առավել եւս, որ ինչ–որ կոնկրետ մարդու դեմ է գրված: Հաստատ համոզված եղեք, որ նման դեպքերում 80 տոկոսով պատվեր է իջեցված:

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը