Կարծիք

22.06.2016 12:03


Ի՞նչ են այդպես «հանգամանալից» քննարկել Սարգսյանն ու Ալիևը

Ի՞նչ են այդպես «հանգամանալից» քննարկել Սարգսյանն ու Ալիևը

Ինչպես հայտնի դարձավ Սանկտ Պետերբուրգում ԼՂ հարցով ընդունված համատեղ հայտարարությունից, կայացել է «առանցքային/բովանդակային հարցերի շուրջ կարծիքների հանգամանալից փոխանակում»։

Հետաքրքրիր է՝ ի՞նչ են այդպես «հանգամանալից» քննարկել Սարգսյանն ու Ալիևը։ Ըստ հանդիպումից առաջ կողմերի հայտարարած դիրքորոշումների տրամաբանության (Սարգսյանի ցանկությունը՝ հարցը լուծելու բացառապես խաղաղ ճանապարհով և դեօկուպացիայի մասին Ալիևի պահանջը)՝ հայկական կողմը պետք է քննարկած լիներ միակողմանի զիջումները՝ հանուն խաղաղության։

Ուղղակի չէի ցանկանա իմանալ քննարկման բովանդակության մասին նոր պատերազմից և մեր կողմից մարդկային ու տարածքային կորուստներից հետո։

Վահագն Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը