ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության ստեղծումից ի վեր մեկ հարց է անընդհատ շրջանառվում՝ ինչո՞ւ ժողովուրդը պետք է վստահի կուսակցությանը, ինչո՞ւ պետք է իր քվեն տա այս ուժին: Լիովին տրամաբանական հարց, որը բխում է նաև մեր քաղաքական պատմության երբեմնի դառը փորձից: Սակայն այդ հարցն ունի շատ տրամաբանական պատասխան. վստահությունը ձեռք է բերվում տեղերում կատարված իրական գործով: Եթե մարդիկ տեսնեն, որ իրենց մոտ խնդիրներ առաջ գալու պարագայում իրենք կարող են դիմել կուսակցությանը, և այն լուծում կտա այդ հարցերին, դա ինքնըստինքյան կբերի նրան, որ ժողովուրդը կվստահի նոր ուժին:
Աջակցությունը մարդկանց կարող է տարբեր ձևի լինել՝ թե՛ իրավական հարթության մեջ, թե՛ քաղաքական և թե՛ ընդհուպ մինչև օրենսդրական նախաձեռնություններ ԱԺ-ում:
Այս գործում ուսանելի պետք է լինի «Ղարաբաղ կոմիտեի» գործունեությունը, որը, ստեղծելով իր կառույցները ամբողջ երկրով մեկ, ոչ միայն կարողացավ համախմբել մարդկանց, այլև տեղերում կարողանում էր հարցեր լուծել: Կարող եմ ասել, որ ՀԱՄԱԽՄԲՈւՄՆ արդեն իսկ գնում է այդ ճանապարհով. կուսակցության երևանյան գրասենյակների և մարզային գրասենյակների թիվն արդեն 20-ից շատ է, և դրանց թիվն ամեն ամիս աճելու է:
Ինչո՞ւ ժողովուրդը պետք է վստահի կուսակցությանը

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից