Շատ լավ լուր. Ալեքսին ու Գրիգորին հիշո՞ւմ եք: Իրենց հայրը Շուշիից կամավոր գնաց ապրիլյան պատերազմին ու իր կյանքը տվեց: 13 տարեկան Ալեքսի գլխավոր նպատակն իր եղբորը բժշկելն էր: Շատերդ աղոթել եք իրենց համար: Ու ձեր աղոթքները լսվել են:
Երկուշաբթի օրը մի ազնիվ հայուհի մի քանի մարդկանց հետ իրենց բերել է Երևան, տուն վարձել, հոգ տարել, հաց տվել, բարի սամարացու պես սիրել ու բժշկի տարել: Երեխային ուղեգրել են վերականգնողական բուժման: Պարզվել է, որ նա կարող է լսել բարձր ձայներ, ու նրա համար հատուկ սարք են պատրաստում: Ասել են, որ երբ լսի, նաև կխոսի:
Ահա: Հավատքն ու աղոթքը անհնարը դարձնում են հնարավոր, անհասանելին՝ հասանելի, սրբում են արտասուք, վանում խավար ու տարածում լույս ու սեր: Դուք էլ քաջալերվեք, սիրելի՛ մարդիկ: Սրբեք արտասուք, մխիթարեք իրար ու տարածեք սեր, հավատք ու հույս: Փառք Աստուծո ամեն ինչի համար:
Շատ լավ լուր. Ալեքսին ու Գրիգորին հիշո՞ւմ եք...

Կիսասարկավագ Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան էջից