Լրահոս

10.12.2009 11:40


Հրդեհ տեխսպասարկման կետում

Դեկտեմբերի 9-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Երեւանյան փողոցի 50-րդ շենքի մոտ գտնվող ավտոտեխսպասարկման կետում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.52-ին, մարվել' 19.01-ին:

Պարզվել է, որ ջեռուցման նպատակով օգտագործված բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք, եւ հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով ամբողջությամբ այրվել է տեխսպասարկման կետում գտնվող «ՎԱԶ-2106» մակնիշի 29 ՏԼ 451 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ' Դ. Դավթյան):

Պատահարի հետևանքով շոկային վիճակում Արմավիրի հիվանդանոց են տեղափոխվել' տեխսպասարկման կետի աշխատակից, 1944 թ. ծնված Վարոս Մխիթարյանը եւ եւս երեք քաղաքացի' 1970 թ. ծնված Լեւոն Մխիթարյանը, 1986 թ. ծնված Հայկ Մելքոնյանը եւ 1991 թ. ծնված Արթուր Միքայելյանը:

Առաջին ստանալով բուժօգնություն' տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից:

Այս խորագրի վերջին նյութերը