Քաղաքական

21.06.2016 16:19


Վարդան Օսկանյան. «ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ պատրաստ է բոլոր տեսակի զարգացումներին» (տեսանյութ)

Վարդան Օսկանյան. «ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ պատրաստ է բոլոր տեսակի զարգացումներին» (տեսանյութ)

Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Խոսքի իրավունք» հաղորդաշարի հյուրն է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը։

Նա ընդգծել է, որ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ համար իշխանափոխությունը միջոց է, իսկ գլխավոր նպատակը երկրում արմատական փոփոխություններ անելն է։

–Ցանկացած քաղաքական ուժ, ով իր առջև նման խնդիր է դրել, պետք է լինի իշխանության, որ կարողանա իր ծրագրերն իրականացնել,–հավելել է Վ. Օսկանյանը։

–Ամեն ինչ կանենք, որ առանցքային քաղաքական բևեռ դառնանք և ժողովրդի համար լինենք հուսալի հավակնորդ նոր իշխանություն ձևավորելու։ 2 ծրագիրն էլ ունենք՝ ինչպես հասնել իշխանափոխության և ինչ քայլեր ձեռնարկել իշխանափոխությունից հետո։

Վ. Օսկանյանը նաև ընդգծել է, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ պատրաստ է բոլոր տեսակի զարգացումներին։

–Իհարկե, մեր խնդիրն է ընտրություններով հասնել իշխանափոխության. առանձին թե կոալիցիաներով՝ դա ժամանակը ցույց կտա։ Բայց մենք պատրաստ ենք նաև ֆորսմաժորային իրավիճակների և հետընտրական գործընթացների,–ընդգծել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը