Քաղաքական

21.06.2016 15:09


Անդրանիկ Թևանյանը` Սամվել Բաբայանի և քառօրյա պատերազմի մասին (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյանը` Սամվել Բաբայանի և քառօրյա պատերազմի մասին (տեսանյութ)

Արցախի հերոս Սամվել Բաբայանի՝ Հայաստան վերադարձի ու նրա արցախյան ապագայի շուրջ մի շարք վարկածներ են պտտվում, թե ով ինչու ինչ նպատակով նրան Հայաստան հրավիրեց, եւ ինչ է անելու նա Արցախում: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է նորաստեղծ «Համախմբում» կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թեւանյանի հետ, որը նախկինում Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցության անդամ է եղել:

-Պարո՛ն Թեւանյան, տեսակետ կա, որ Դուք, լինելով Սամվել Բաբայանի ընկերը, դերակատարություն եք ունեցել Հայաստան վերադարձի հարցում:

-Այո՛, ես շատ մտերիմ ընկերական հարաբերություններ ունեմ իր հետ, եւ դրանք պահպանվել են ինչպես այն ժամանակ, երբ էստեղ չէր Բաբայանը, այնպես էլ հիմա, բնականաբար: Իր հետ մշտական շփման մեջ եմ եղել: Գալու, վերադառնալու որոշումը նա կայացրել է ինքնուրույն, իմ ներդրման մասին խոսելը սխալ կլինի: Ես շատ բնական ու դրական եմ համարում, որ նա վերադարձել է, չէր կարող չվերադառնալ ուղղակի՝ հաշվի առնելով ապրիլյան գործընթացները, երկրում եւ, մասնավորապես, բանակում առկա խնդիրները: Կարող եմ ասել, որ հանրության շրջանում լուրջ, դրական արձագանք կա: Այլ հարց է, որ իշխանական շրջանակները միգուցե խանդով, տագնապով կամ այլ տրամադրությամբ են ընկալել նրա վերադարձը, բայց դա երկրորդական խնդիր է: Կարեւորը որ հասարակությանը ներկայացվում է կոմպետենտ գնահատական՝ ապրիլյան իրադարձությունների հետ կապված, ներկայացվում է նոր ռազմավարություն, թե ինչպես կարելի է բարելավել մեր պաշտպանական համակարգը: Մնացածն արդեն ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի զարգացումներ կլինեն: Կարծում եմ՝ մեր հասարակությունը պիտի պահանջատեր լինի, որպեսզի համապատասխան մարմինները կատարեն իրենց պարտականությունները: Ես կարծում եմ, որ այս իշխանություններն իրենց սպառել են: Եւ եթե մինչ ապրիլյան դեպքերը հայտարարում էին, թե տնտեսության մեջ ունենք հետընթաց, բյուջեն արդյունավետ չի օգտագործվում, կոպիտ ասած՝ թալանը փորձում էին ձեւակերպել՝ հանուն բանակի է արվում, պարզվեց՝ դա էլ այդպես չէ: Ստել են, որի գինը եղավ կորցրած տարածքները եւ 4 օրում 100-ից ավելի զոհերը: Որպեսզի սա չկրկնվի, պետք է փոփոխություն արվի, «Համախմբումը» ցանկանում է դրա դրոշակակիրը լինի:

Մանրամասները` «ArmLur.am»-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը