Հռիփսիմե Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկվել է
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է դոպինգի պատճառովժամանակավորապես որակազրկված մարզիկների ցանկը։ Դրանում նշված է նաև նաեւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի անունը, որի դոպինգ թեստի պատասխանում հայտնաբերվել է արգելված խթանիչ համարվող ստանոզոլոլ:
Նշենք, որ Հռիփսիմե Խուրշուդյանը կանանց Հայաստանի հավաքականի կազմում պետք է մասնակցեր այս ամռանը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին:
Միջազգային օլիմպիական կոմիտեն ու Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան վերջնական որոշում կկայացնեն գործն ուսումնասիրելուց և դոպինգ թեստի երկրորդ նմուշը ստուգելուց հետո:
Հռիփսիմե Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկվել է
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է դոպինգի պատճառով ժամանակավորապես որակազրկված մարզիկների ցանկը։ Դրանում նշված է նաև նաեւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի անունը, որի դոպինգ թեստի պատասխանում հայտնաբերվել է արգելված խթանիչ համարվող ստանոզոլոլ: