Կարծիք

21.06.2016 11:25


Իշխանությունն ում թիրախավորում է՝ հասարակությունն այդ ուժին ավելի է արժեվորում

Իշխանությունն ում թիրախավորում է՝ հասարակությունն այդ ուժին ավելի է արժեվորում

Երբ փրփուրներից են կառչում...

Կարդում ես իշխանությանը ծառայող լրատվամիջոցների գրածներն ու հասկանում, որ նորաստեղծ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունն իշխանության համար դարձել է վտանգավոր. կուսակցությունն օր օրի կայանում է և իր շուրջը հավաքում հասարակության կողմից մեծ վստահություն ձեռք բերած մարդկանց, ինչը, բնականաբար, չի գոհացնելու Բաղրամյան 26-ին... Սկսվում է հակաքարոզը:

Բ26-ն իր ԶԼՄ-ներին «արձակելով» ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վրա՝ պարզ ասում է, որ իրենք հասկացել են այս իրավիճակի և կուսակցության հետագա մտադրությունների լրջությունը, հասկացել են, որ այլևս կա մի կուսակցություն, որը մտադիր է իշխանափոխության գնալ՝ առանց դռները ջարդելու, ամեն քայլը կշռադատված, հասկացել են, որ նորաստեղծ կուսակցությունը բարձրացնում է երկրում ծառացած խնդիրները և յուրաքանչյուր խնդրի համար լուծումներ առաջարկում:

Հասկանում եմ, որ իշխանական լրատվական դաշտն այս ամենի պատճառով փորացավ է ընկել, և ի թիվս այլ կուսակցությունների՝ այս մեկը իշխանության համար մրցակցային է դարձել, բայց, դատարկ դհոլ նվագելով, հասարակության մոտ ավելի շատ է բարձրանում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նշաձողը: Չէ՞ որ իշխանությունն ում թիրախավորում է՝ հասարակությունն այդ ուժին ավելի է արժեվորում և գնում նրա հետևից: Այնպես որ, այդքան մի՛ վարկաբեկեք ինքներդ ձեզ. դա պարզապես խամաճիկություն է:

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը